Սկսվել է Երեւանի ավագանու հերթական նիստը:Ավագանին հաստատեց նիստի օրակարգը եւ ըստ սահմանված հաջորդականության սկսեց քննարկել եւ քվեարկել հարցերը: Դեմ քվեարկեցին միայն «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամները:Որոշում կայացվեց բնակարան նվիրել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին: Երեւանի ավագանին Ռաիսա Մկրտչյանին բնակարան նվիրելու հարցն ընդունեց 58 կողմ եւ 3 դեմ ձայնով:Մինչեւ հարցը քննարկման դնելը, ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է բնակարան ստանում ժողովրդական արտիստը, եթե երկրում 1 միլիոն աղքատ մարդ կա:
«Երկիր ծիրանիի» խմբակցության անդմաները կրկին պնդեցին բնակարան չնվիրել նրանց, ովքեր դրա կարիքը չունեն: Խմբակցությունից Մարինա Խաչատրյանը հորդորեց բնակարաններ նվիրել զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք դրա կարիքն իսկապես ունեն: «Հանրապետական» խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանը հակադարձեց. «Ցավում եմ, որ հասել ենք այն վիճակին, որ բացարձակ արժեքն էլ ենք կասկածի տակ դնում, էս տեմպերով մենք կնմանվենք մեր կողքի ցեղերին, իսկ ես չեմ ուզում Ադրբեջանին հասնենք: Զոհված զինծառայողների ընտանիքներին մենք բազմիցս օգնել ենք, այդ մասով ավագանու որոշումներ կան, հերիք է էդքան իջնեք»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը