Երեւանի ավագանու հերթական նիստին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ բարձրախոս և ժամանակ պահելու սարք էին բերել:
Ավագանու երկու անդամ ապօրինի են մասնակցում նիստերին ,հայտարերեց խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը:Նա մատնանշեց «Երկիր ծիրանի» խմբակցությունից հեռացածներին: Սոնա Աղեկյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջեց, որպեսզի վաղաժամ դադարեցնի ավագանու անդամներ Մնացական Պարակշիեւի եւ Հայկ Պետրոսյանի լիազորությունները:
«Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամները դեմ քվեարկեցին ավագանու նիստի օրակարգին:
Երեւանի ավագանին որոշում կայացրեց բնակարան նվիրել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին: Մինչեւ հարցը քննարկման դնելը, ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է բնակարան ստանում ժողովրդական արտիստը, եթե երկրում 1 միլիոն աղքատ մարդ կա:
«Այդ 1 միլիոն աղքատ մարդն էլ հաստատ բնակարանի կարիք ունի, ինչու՞ նրանց էլ չի տրվում, թե պատճառն այն է, որ նրանք արյունոտ ձեռքերով մարդկանց ծառայություն չեն մատուցել»,-հարցրեց նա:
«Հերիք է արյունոտ բառը օգտագործեք, զզվելի է արդեն»,-նրան պատասխանեցին հանրապետականները:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը