Հայաստանում քաղաքական խոսքի համար կալանավորված մեդիագործիչներ կան․ AntiFake.am-ը ահազանգել է միջազգային հանրությանը

AntiFake.am լրատվական կայքի խմբագրությունն ավելի քան 40 պաշտոնական նամակներ է ուղարկել միջազգային իրավապաշտպան, լրագրողական և քաղաքական կառույցներին՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման, AntiFake.am-ի դեմ իրականացվող ոտնձգությունների կապակցությամբ։ Նամակներն ուղղվել են մասնավորապես միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային և եվրոպական լրագրողական կառույցներին, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին, Եվրոպայի խորհրդի և ԵՄ համապատասխան մարմիններին, ԱՄՆ պետական և կոնգրեսական կառույցներին, ինչպես նաև առաջատար միջազգային լրատվամիջոցների խմբագրություններին։

AntiFake.am-ի կողմից ուղարկված պաշտոնական նամակներում մանրամասն ներկայացվել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քաղաքական դրդապատճառներով իրականացված երկրորդ կալանավորումը՝ նույն քրեական հոդվածով, որով նրանք արդեն իսկ անմեղ են ճանաչվել առաջին ատյանի դատարանի կողմից, AntiFake.am լրատվականում իրականացված խուզարկությունները և տեխնիկայի ամբողջական առգրավումը, որը փաստացի կաթվածահար է արել լրատվամիջոցի աշխատանքը, խմբագրության լրագրողի և օպերատորի անհիմն ձերբակալությունները, այն հանգամանքը, որ քրեական գործի հիմքում ընկած է ՀՀ ԱԺ խոսնակի ներկայացրած բողոքը, որը վերաբերում է քաղաքական խոսքի և քննադատության դաշտում հնչեցված արտահայտության՝ «հետույք» բառի օգտագործմանը, իրավական և փաստական հիմքեր, որոնք վկայում են, որ գործն ունի խոսքի ազատության սահմանափակման, քաղաքական հետապնդման և «chilling effect» ստեղծելու ակնհայտ նպատակ։

Նամակներում շեշտադրվել է նաև, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ներկայումս զրկված են Ամանորն իրենց ընտանիքների և երեխաների հետ անցկացնելու հնարավորությունից՝ գտնվելով ապօրինի անազատության մեջ ոչ թե բռնություն գործադրելու, սպառնալիքներ հնչեցնելու, այլ բացառապես խոսքի ազատության շրջանակում արտահայտած մտքերի համար։

AntiFake.am-ը միջազգային կառույցներին կոչ է արել՝

պահանջել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի անհապաղ ազատ արձակումը,
դատապարտել Հայաստանի իշխանությունների կողմից խոսքի ազատության և անկախ մեդիայի դեմ իրականացվող ճնշումները,
պահանջել առգրավված լրագրողական տեխնիկայի անհապաղ վերադարձը,
և հետևողական վերահսկողություն իրականացնել Հայաստանում լրագրողների և անկախ ԶԼՄ-ների դեմ կիրառվող հետապնդումների նկատմամբ։
AntiFake.am-ը հայտարարում է, որ շարունակելու է օգտագործել բոլոր իրավական, տեղեկատվական և միջազգային հարթակները՝ խոսքի ազատության, անկախ լրագրության և քաղաքական հետապնդումների դեմ պայքարի համար։

Խմբագրությունը համոզված է, որ ժողովրդավարական պետությունում լրագրողին և մեդիային պատժելը քաղաքական խոսքի համար անթույլատրելի է, և այդպիսի գործելաոճը վտանգում է ոչ միայն կոնկրետ լրագրողների, լրատվամիջոցի այլ ներկայացուցիչների, այլև քաղաքացիների հիմնարար իրավունքները։

AntiFake.am-ի խմբագրություն

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞…. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Առուշը Առուշանյանը որոշել է երկու լարի վրա խաղալ. «Հրապարակ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում ՔՊ-ականների ժեստերի հետ. «Փաստ» Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ» Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին. «Ժողովուրդ» Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ» Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am