ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ․ Մերց
Գերմանիան ավելի քան 11 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային 2026 թվականին ռազմական աջակցության համար, հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«2022 թվականի փետրվարից մենք Ուկրաինային մոտ 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն ենք ցուցաբերել։ Մենք լրացուցիչ 36 մլրդ եվրո ենք հատկացրել քաղաքացիական բնակչությանը աջակցելու համար»,-հստակեցրել է նա։
Գերմանիայի կանցլերը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ։
