«Ռոսսոտրուդնիչեստվոն», «Եվրասիա» ՀԿ-ն և Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը 2026 թվականին կշարունակեն աջակցությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, հայտնել է «Русский дом»-ը:
«Ռոսսոտրուդնիչեստվոն», «Եվրասիա» ՀԿ-ի և Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ համատեղ, շարունակում է իրականացնել կարևոր մարդասիրական նախագիծ, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում բնակվող ընտանիքներին օգնելուն։
Տեղի բնակչության շրջանում օգնության մասին տեղեկատվության ակտիվ տարածման շնորհիվ տեղահանված անձանց հայտերի աճ է գրանցվել։ Բոլոր կարիքավորներին օգնելու համար նախագծի իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը ներառյալ։ Նշված բնակավայրերին կտրվի ընտանիքների համար անհրաժեշտ ապրանքներ և սննդամթերք պարունակող առնվազն 2000 լրացուցիչ փաթեթ, ինչպես նաև 500 փաթեթ երեխաների համար։ Օգնություն կտվի բազմազավակ, կերակրող չունեցող, խնամակալներ չունեցող ընտանիքներին և իրենց թոռների խնամքը ստանձնած տատիկ-պապիկներին։
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը միանվագ նախաձեռնություն չէ, այլ հետևողական ջանք։ Այսօր նախագիծը հասնում է դժվարին իրավիճակներում հայտնված հազարավոր ընտանիքների։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ իսկապես այս օգնության կարիքն ունեն, ուստի որոշել ենք երկարաձգել ծրագիրը և 2026 թվականին շարունակել մարդասիրական փաթեթների մատակարարումը։ Մեզ համար կարևոր է ոչ միայն սնունդ և անհրաժեշտ պարագաներ տրամադրելը, այլև մարդկանց ապագայի նկատմամբ աջակցության և վստահության զգացում տալը, ցույց տալը, որ Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում»,ը - նշել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան։
Հիշեցնենք, որ նախագծի առաջին և երկրորդ փուլերի ընթացքում՝ 2025 թվականին, հաջողությամբ գնվել է 7310 մարդասիրական օգնության փաթեթ և 1000-ը՝ երեխաների համար։ Մինչ օրս աջակցություն է տրամադրվել ավելի քան 5000 ընտանիքի, որոնցից մոտ 700-ը ստացել է լրացուցիչ փաթեթներ փոքր երեխաների համար»,- գրում է «Русский дом»-ը։
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը