Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ

Տեր Արարատ քահանա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետրոս Ա Գետադարձի օրոք տեղի ունեցածը բացառիկ պատմական նախադեպ է, որը հստակ ցույց է տալիս, թե ինչ անխուսափելի տխուր վերջաբան է սպասում այն առաջնորդին, որի ընտրությունն իրականացվում է ոչ թե Եկեղեցու կանոնական մարմինների, այլ քաղաքական իշխանության բռնի և ապօրինի միջամտությամբ։

1038-1039 թթ․ ներեկեղեցական իրադարձությունների զարգացումները ծանր հարված հասցրեցին թագավորական իշխանությանը, նաև՝ Եկեղեցուն։ Թագավորը, փորձելով բռնի ուժով և ապօրինաբար գահընկեց անել Պետրոս կաթողիկոսին և «Աստծո կամքին հակառակ» (Ուռհայեցի, 1973, էջ 51) գահ բարձրացնել իր «սրտի թեկնածու» Դիոսկորոսին, ոչ միայն չկարողացավ ամրացնել իր դիրքերը, այլև առաջ բերեց հոգևոր դասի լայն դժգոհությունը։ Թագավորի անմիջական միջամտությամբ աթոռազրկված Պետրոս կաթողիկոսի նկատմամբ կիրառված բռնությունը և ապօրինաբար գահ բարձրացած կաթողիկոսի հակականոնական ձեռնադրությունները փլուզեցին ներքին կայունությունը, սրեցին հարաբերությունները Եկեղեցու ու ժողովրդի հետ և վարկաբեկեցին թագավորական իշխանության հեղինակությունը՝ սասանելով երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին անվտանգությունը։

Ի վերջո, ճնշման տակ պալատական կաթողիկոսը շուրջ մեկ տարի անց տապալվեց․ ժողովուրդը չընդունեց նրան, եպիսկոպոսները չհամաձայնեցին հիշատակել նրա անունը, իսկ հոգևորականները դիմադրեցին նրան՝ չճանաչելով նրա կաթողիկոսությունը և արարողությունների ժամանակ նրա անունը չհիշատակելով․ «Դիոսկորոսը չարչար խաբվեց և կորցրեց իր վայելած անչափ պատիվը, նրա ձեռնադրությունը ոչ ոք չճանաչեց, ինչպես օրենքն է սուրբ աթոռի, նրա անունը եկեղեցու մեջ մյուս հայրապետների շարքում չհիշվեց, քանզի արժանի չգտան նրան նման պատվի։

Նրա ձեռնադրությանը չմասնակցեցին ո՛չ եպիսկոպոսները, ոչ՛ քահանաները, ոչ էլ վանահայրերը» (Ուռհայեցի, 1973, էջ 51)։ Երբ հանրային դժգոհությունն աճեց, նույն իշխանությունը ստիպված եղավ նահանջել՝ հրաժարվելով պառակտիչ քաղաքականոթյունից ու գահը վերադարձնել Պետրոս կաթողիկոսին, որին իրենք էին անօրինաբար բռնի ուժով հեռացրել․ «Հայոց երկրի եպիսկոպոսներն ու վարդապետները եկեղեցին խռովելու պատճառով նզովեցին թագավորին, ու հայոց իշխանները, անեծքի ահից սարսափած, որոշեցին վերականգնել տեր Պետրոսին իր աթոռի վրա» (Ուռհայեցի, 1973, էջ 51)։ Իսկ Պետրոս կաթողիկոսը միայն այն պայմանով համաձայնեց վերադառնալ, որ իր վերադարձը կատարվի ոչ թե թագավորի հրամանով և ցանկությամբ, այլ կանոնական ժողովի որոշմամբ․ «Ժողովը սուր քննադատության և պարսավանքի ենթարկեց Դիոսկորոսին, պատվազուրկ արեց և հայրապետական աթոռից ցած առավ։ Նրա բոլոր ձեռնադրածներին բանադրեցին, որպեսզի այսուհետև նրանցից ոչ ոք քահանաների շարքին չդասվի» (Ուռհայեցի, 1973, էջ 52)։

Պատմական այս իրադարձությունը հստակ մի բան է ցույց տալիս. Եկեղեցու առաջնորդի վրա իշխանական ճնշումը ոչ միայն չի ապահովում իշխանությունների ուզած «հնազանդ» կաթողիկոսին, այլև բերում է հակառակ արդյունքին՝ պառակտում, ընդվզում, անվստահություն, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ։

Այսպիսով՝ պատմությունը հաստատում է. ով էլ լինի իշխանությունների նախընտրած «սրտի թեկնածուն», նրա գահակալությունը երկար չի տևի։ Միշտ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը»։

դիտվել է 217 անգամ
Լրահոս
2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Վերին Լարսը փակ է Այսօր Կենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինի Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրից «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապերի ընդլայնմանը և Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև Հաղթանակ զբոսայգում տղամարդու մարմին է հայտնաբերվել Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան Ռուսաստանում Նիկոլը «գժական բաներ է անելու, ու․․․» (video) «Կոնկրետ անուննե՛ր տվեք, թե չէ Նիկոլը․․․». թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) «Առըհա․ հրաժարականդ կտա՛ս, նոր կխոսենք․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ինձ ուղարկել են սահմանադրության նախագիծը, բայց ՔԿԾ-ից չեն փոխանցել, ասել են՝ արգելված է. Քոչարյան (video) «Ձեր նաչալնիկը ինքն ա»․ ինչ ակնարկեց Ռոբերտ Քոչարյանը դատարանում (video) Իրավիճակը շատ բարդ է․ Ի՞նչ է փորձում Թրամփը կանխել Պուտինի միջոցով․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am