Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմում-բողոքը՝ ուղղված ՀՀ ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին.

«ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

Բողոք

2025 թվականի հոկտեմբերի 21-ից, երբ օրվա իշխանությունը իրականացրեց իր հանցավոր երազանքը` շինծու մեղադրանքներով, ինձ զրկել ազատությունից, ես զրկված եմ նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական և հիմնարար իրավունքից, որը երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով։ Իմ հիմնարար իրավունքի սահմանափակումը կիրառվում է առանց որևէ օրինական և հիմնավորված պատճառի, կամայական կերպով՝ խախտելով իմ իրավունքը այն իրականացնելու ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով, և ինձ զրկելով մյուս հավատացյալների հետ միասին ժամերգություններին և միասնական աղոթքներին մասնակցելու հնարավորությունից։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իմ հոգևոր ծնողն է, որին ես իմ պարտքը տվել և տալիս եմ եկեղեցիներ կառուցելով, հոգևոր գրքերի` հազարավոր տպաքանակով տպագրությամբ, Հայաստանի բոլոր եկեղեցիներին ընծաներ նվիրաբերելով։

Որպես Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ, ով տարվա 250 օրը անցկացնում է ծոմի և պահքի մեջ, որի համար մեր եկեղեցում հաղորդություն ստանալը, Խաչն ու Ավետարանը համբուրելը ծեսի սովորական մաս չէ, այլ Սուրբ Երրորդության, Լուսավորչի եկեղեցու ծառայի պարտականություն, նպատակային կերպով զրկված եմ մասնակցելու գեթ մեկ կիրակնօրյա պատարագի։

Օրվա իշխանությունների կամակատար իրավապահները, զնդանների պահապանները բանտարկել են նաև հավատքը` արգելելով ինձ իրացնել իմ իրավունքը։

Քրիստոսադավ ժողորդավարներն արգելել են ինձ անգամ խունկի հոտն առնել բանտախցում, չեն ստեղծել պայմաններ միայնակ և բարձրաձայն աղոթելու համար: Արգելել են հպվել իմ Մոր` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատերին։

Հուդայասիրտ ղեկավարներն ինչ աստիճանի են վախեցած մեզ նման ազատամիտ, ազգին նվիրված մարդկանցից, որ արգելում են անգամ բանտից եկեղեցի գնալու մեր սահմանադրական իրավունքը։

Դիմում եմ ժողովրդավար Եվրոպայի երկրների` Հայաստանում աշխատող դեսպաններին. դուք շնչում եք իմ երկրի խնկաբույր օդը, խմում հայրենիքիս մաքուր ջուրը, ձեզանից ոմանք քրիստոնեական հավատքի կրողներ են և խոնարհվում են Խաչի ու Ավետարանի առջև։ Եթե որևէ իշխանավոր փորձի բանտարկել ձեր հավատքը Քրիստոսի, Խաչի, Սուրբ Երրորդության վկայությունների նկատմամբ և դա անի կրոնական ազատությունների ապահովման կեղծ հայտարարությունների ներքո, այդ երկրի ղեկավարի նկատմամբ ո°րն է լինելու ձեր վերաբերմունքը։

Ինչպես ասում է Հովհաննես Վարդապետ Երզնկացին. «Որովհետև, ով հայոց եկեղեցի, քո ուղղափառ հավատի լույսը չնվազեց, բարի ցորենիդ սերմին որոմ չխառնվեց, օտար ուսման աղտոտ ջուրը քո ավանդության հստակ աղբյուրը չպղտորեց, հերձվածության քացախը չհունցվեց քո կենդանության հացին», վստահ եմ` առաջիկայում կկարողանամ իրացնել իմ իրավունքը` մասնակցել սուրբ պատարագներին և միասնական աղոթքներին։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան

15 դեկտեմբեր, 2025 թվական»։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
«Այ սրիկա՛, դու էդ «թոկով» չե՞ս էդքան փողեր կերել, հարստացել». Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից․ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով․ Գվարդիոլան՝ Ռոնալդուի կոնֆլիկտի մասին Վալոդյա Գրիգորյանի սպшնության մեջ մեղադրվողը շարունակում է սկանդալային հայտարարություններ անել (video) Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և նրա նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով. Մերց Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան Փոխնախարարի արձագանքը՝ Սահմանադրության հասցեին կոշտ քննադատություններին (video) Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ երեխաները ՀՀ երկքաղաքացիներ են Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ Ես մինչև վերջ գնալու՛ եմ․ Պոլիտեխնիկի՝ աշխատանքից հեռացված դասախոս պրոֆեսորն ահազանգում է (video) Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Արա՛, բա առաջ ասում էիր՝ ինձ պատի տակ գնդшկահարե՛ք, հիմա ասում ես՝ ռադդ քաշե՞ս»․ Խաչիկ Մանուկյան (video) «Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներ ԵՄ էլիտաները այսօր իրենց դիրքերը պահում են միայն «Պուտին հրեշ»–ի կերպար խաղացնելով. քաղաքագետ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան «Ամո՛թ է, դուք երիտասարդ իրավաբան եք, էս ի՞նչ խայտառակություն է»․ Լարիսա Ալավերդյանը՝ ՆԳ նախարարին (video) 11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am