Հենրիխ Մխիթարյանը՝ 2017 թվականի լավագույն մարզիկ ճանաչվելու մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրեն 2017 թվականի լավագույն մարզիկ ընտրելու համար: «Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ`հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար: Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ`հասնելու նորանոր հաջողությունների`ի ուրախություն իմ ազգի»,- գրել է Մխիթարյանը:
