Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․

Տեսեք ո՜նց է Փաշինյանն  ապահովագրում կառավարությանը, ի՜նչ պաշտպանական դիրք է բռնում․ «Կառավարությունը չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների և ոչ աղանդավորների»։ Հասարակությանը պառակտող, սև ու սպիտակի բաժանող իշխանության ղեկավարը ուզում է ցույց տալ, որ հասարակությանը հոգևոր աշխարհում փրկում է բևեռացուցից։ Բայց միանշանակ պիտի արձանագրել, որ սա ընտրական հաշվարկով արված, իրավական լեզվով փաթեթավորված ուղերձ է։ Եթե վաղը ընդդիմությունը բարձրացնի թեման՝ «իշխանությունը աղանդավորների վրա է հենվում», իշխանությունն արդեն ունի պատրաստի պատասխան՝ մենք բոլոր քաղաքացիների վարչապետն ենք։ Այստեղ կա քվեի պարզ հաշվարկ,հավատքի մասին խոսք լինել չի կարող։ 

Քաղաքական տեխնոլոգիայի լեզվով՝ աղանդավորական կազմակերպությունները   «փոքր, բայց վստահելի էլեկտորատ» են։ Փաշինյանն այս խմբերի վրա է կենտրոնացել։ Նա բառացի չի ասում ՝ «մենք աջակցում ենք աղանդներին», այլ ասում է՝ պետությունը ձեզ չի պիտակավորում։ Սա շատ նուրբ, բայց կարևոր տարբերություն է․ ուղերձը լսում է հենց նա, ում պետք է։ Ընտրություններից առաջ «նեղ» բայց կազմակերպված խմբերը դառնում են կարևոր։ Աղանդավորները, որպես կանոն, կազմակերպված են, ունեն ներքին կարգապահություն, հաճախ քվեարկում են համախմբված։ Այս հայտարարությունը ոչ թե աղանդեների մասին է, այլ պետության ինքնապաշտպանական դիրքորոշման՝ իրավական, քաղաքական և գաղափարական հարթություններում։

Ութ տարի է արդեն, ինչ ծանոթ եք Փաշինյանի ձեռագրին և քիչ թե շատ բանական մարդը իսկույն գլխի կընկնի, որ Փաշինյանին որ աղանդավորներն են հետաքրքիր, ոչ էլ ոչ աղանդավորները, ոչ վարձու տներում քարոզիչեներն են հետաքրքիր, ոչ էլ Եկեղեցու հավատացյալները։ Նրան հետաքրքիր է միայն իր աթոռը ամեն գնով պահելը՝ ում միջոցվով որ ստացվի։ Ժողովրդական խոսքով եմ ուզում ամփոփել, որ տարածված է․ «ԹԵ որ էնոնքյ աղվեսն են, ես էնոնց պոչն եմ»։ Սա նշանակում է՝ եթե ինքը խորամանկ է,  մենք էլ պակաս խորամանկ չենք ու տեսնում ենք, թե իր ուզածն ինչ է։ Իրեն աղանդավորները հետաքրքիր են այնքան, որ քվե տան․․․ Մայր Եկեղեցուն էլ հալածում է, որ նրանց աչքին բարձրանա․․․ 8 տարի  դռդռացնում է, բայց  խաբում, թե ջութակ է նվագում․․․ Մենք մի ժողովուրդ ենք իրականում՝ աղանդավորները և ոչ աղանդավորները։ Սակայն Փաշինյանը փորձում է 2026 թվականի ընտրություններին ընդառաջ մեզ կրկին իրար դեմ հանել՝ ինչպես մի ժամանակ սևի ու սպիտակի բաժանմամբ էր անում։ Մի քիչ լրջացեք։ Ճիշտ է, բարդ խաղ է, խաղը իրենը չի, բայց ութ տարվա մեջ գոնե այդ խաղը սովորած պիտի լինեինք․․․


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր Սրան Ալիևն է ոգեշնչել․․․ ուղիղ հրահանգը երեկ իջեցրեց․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին (video) Շտապ օգնություն Հակակոռուպցիոն կոմիտե կանչվել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար «Սուրբ Պատարագին հիշատակել ու մշտապես հիշատակելու եմ Արցախը». Տեր Մանուկ քահանա Զեյնալյան Լսեք՝ ձեր հետագիծն ար*ունոտ ու տխրահռչակ է․ Լիլիթ Գալստյանը դիպուկ խոսքերով բնութագրեց Փաշինյանին (video) «Ալֆա» ջոկատը ո՞նց եք ուղարկում երեք անչափահասների տուն, լավ իմանալով՝ ոչ մեկ չի փախնում. Մանուկյան (video) Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին Լռե՛ք․․․ ժողովրդի անունից քիչ խոսեք․ ձեր կաստայով վայելեք ձեր օրը մինչև քաղաքական պատասխանատվություն (video) Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին․ մանրամասներ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Ջուլֆալակյան «Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան Փաշինյանը «յաթաղանը» վերցրել ու ընկել է ժողովրդի հետևից․ Սևակ Խաչատրյանը՝ Լևոն Քոչարյանի տանից (video) Երեկ Փաշինյանն ուղիղ ասաց, որ Լևոնի երեխաները այս տունը չեն ստանալու․ հիմա 3 երեխաները տանն են (video) ՇՏԱՊ․ ԱԱԾ-ն ներխուխել է նաև Սիրուշոյին պատկանող Pregomesh (video) Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը կկալանավորվե՞ն․ փաստաբանի մեկնաբանությունը (video) Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ ԱԱԾ «Ալֆա» ջոկատը ներխուժել է Լևոն Քոչարյանի տուն․ ի՞նչ է կատարվում (video) Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են «Գլուխ չեն հանում» կամ դիտմամբ մոլորեցնում են․ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վիճակագրական մանիպուլյացիաները Ի՞նչ եղանակով են տարել Ռոբերտ Քոչարյանին․ Ագնեսա Խամոյանը՝ Քոչարյանի տանից (video) Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» և «Փլեյ սիթի» կենտրոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am