Պաշտոնական ընդունելություն՝Վրաստանի նախագահի անունից/տեսաշար/

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և տիկին Մակա Չիչուայի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հարգանքի ու փոխվստահության վրա խարսխված հայ-վրացական միջպետական հարաբերություններին, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից տրված պաշտոնական ընդունելությանը Հարգելի՛ պարոն Նախագահ, Հարգարժա՛ն տիկին Չիչուա, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահին հայկական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ, իսկապես եղբայրական ընդունելության համար: Այս այցը, աներկբայորեն, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է: Այսօր տեղի ունեցած բանակցությունները մեկ անգամ ևս վկայեցին երկկողմ հարաբերություններին ավելին տալու, դրանց որակական նոր բովադակություն հաղորդելու մեր ձգտումը: Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների պատմությունն ի սկզբանե խարսխվել է մեր ժողովուրդների անկեղծ համակրանքի, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Դարեր ի վեր մեր մշակութային ռահվիրաները՝ գրողներն ու լուսավորիչները, նկարիչները, դրամատուրգները, դերասաններն ու երաժիշտները իրենց խոսքն ու գործը ծառայեցրել են հայ և վրացի ժողովուրդների մերձեցմանը: Այս պահին տեղին է հիշել մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետևյալ տողերը. «Մի մեծագույն իմաստություն կա՝ ժողովուրդների լավ հարաբերությունները, որ գալիս են դարերի խորքից»: Իսկապես, հենց այսպիսին՝ պատմության էջերից սերող է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը: Այն ծնվել է հեռավոր անցյալում, արմատավորվել ու կաթիլ-կաթիլ ամրացել դարերի ընթացքում։ Մենք յուրահատուկ ջերմությամբ ենք վերաբերում Վրաստանին ու վրացականին: Այսօր մեր կենցաղի մաս են կազմում թե՛ վրացական կինոն, երգն ու պարը և թե՛ վրացական հացը, գինին և խոհանոցը։ Եվ կարևոր է, որ այսօր Վրաստանի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք ժամանակի ոգուն ու մեր հարուստ ժառանգությանը համահունչ, ինչը մեր միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների անսասան հիմքն է, և ինչը մենք իրավացիորեն կոչում ենք՝ եղբայրական: Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի այս հոբելյանական տարում մենք հպարտանալու բան ունեք։ Կարող ենք գոհունակությամբ փաստել, որ մեր համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Ուրախ եմ, որ մեր երկրների միջև ավանդական բազմաշերտ կապերը տարեցտարի նոր բովանդակությամբ են հարստացվում: Խոսքս առաջին հերթին այնպիսի կարևոր ոլորտներում համատեղ ձեռքբերումների մասին է, ինչպիսիք են տրանսպորտային, էներգետիկ, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտները: Հետևողականորեն ընդլայնվում և բազմազան է դառնում մեր առևտրաշրջանառության կառուցվածքը, ակտիվանում է համագործակցությունը գիտության, մշակույթի և կրթության ոլորտներում: Խորհրդանշական է, որ մեր երկխոսությունը մշտապես ընթանում է լիակատար փոխըմբռնման և փոխվստահության մթնոլորտում: Հավատացած եղեք, որ մենք հետևողական ենք մեր փոխադարձ ջանքերի առարկայացման հարցում, ինչի արդյունքները անկեղծորեն գոհացնում են հայ ժողովրդին։ Իհարկե, հայ-վրացական բարեկամության թելերից մեկն էլ մեծաքանակ հայ համայնքն է, որը լինելով վրաց հասարակության ներդաշնակ մի մասը՝ ձեր ժողովրդի հետ միասին կերտում է Վրաստանի ապագան: Մի առիթով վրաց ժողովրդի արժանավոր զավակներից մեկը, հռչակավոր գրող Նոդար Դումբաձեն ասել է. «Հայերը և վրացիները հնագույն մշակույթի ժողովուրդներ են: Մենք միասին ենք քայլել պատմության քառուղիներով: Մենք հարևաններ ենք ‎ֆիզիկապես, մինչդեռ ոգով, պաթոսով, արարմամբ նույն էությունն ենք: Մեր հարազատությունը մեզ ճակատագրով է տրված»։ Պատմությունն ինքն է վկայում, որ մեր պետությունների ամենակարևոր շաղկապը հենց մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն է, հոգևոր ու մշակութային մտերմությունը: Մեզ միավորող արժեքներ, որ երկար, շատ երկար փորձաշրջան են անցել։ Եվ հենց սա է մեր փոխգործակցության ելակետը: Հարգելի՛ բարեկամներ, Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Վրաստանի Նախագահի և տիկին Չիչուայի, Վրաստանի բարօրության ու առաջընթացի, և իհարկե ի պատիվ մեր երկկողմ բարեկամության ապագայի:   *** Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ելույթը Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ընդունելությանը Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Պարո՛ն Սերժ Սարգսյան, Տիկի՛ն Ռիտա Սարգսյան, Հարգելի՛ հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սրտանց ողջունում եմ բոլորիդ: Ուրախ եմ ինձ ընձեռված հնարավորության՝ Վրաստանում Ձեզ հյուրընկալելու համար: Այսօրվա այցը Վրաստանի և Հայաստանի միջև պատմական բարեկամության ևս մեկ ակնառու արտահայտություն է: Հատկանշական է, որ մեր դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 25-ամյակն ավարտվում է նման հիշարժան իրադարձությամբ: Մենք միայն հարևաններ չենք, մեր համագործակցության ավանդույթը հազարամյակների պատմություն ունի, և այն այսօր ևս հաջողությամբ զարգանում է: Մեր բարեկամության գաղտնիքը միայն Քարթլոսի և Հայոսի լեգենդար եղբայրությունը չէ: Մեր մշակույթը, արվեստը, բանահյուսությունը, ավանդույթները միմյանց հետ փոխշաղկապված են, իսկ պատմությունը հագեցած է փոխսատարման օրինակներով: Ճիշտ դա է մեզ հնարավորություն տվել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ, միավորել է մեզ բազմաթիվ մարտահրավերիների դեմ և պահպանել տվել այն ինքնատիպությունը, ինչով այսչափ հպարտանում են մեր ժողովուրդները: Ձերդ Գերազանցություն, Վրաստանը շատ է գնահատում և փայփայում այս բարեկամությունը:Մենք ուրախությամբ ենք հետևում այն հաջողություններին, որոնց Հայաստանի Հանրապետությունը հասնում է Ձեր ղեկավարությամբ: Օգտվելով առիթից և սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման առիթով: Այստեղ կրկին ցանկանում եմ հավաստել, որ Վրաստանը միշտ կլինի տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ակտիվ աջակցող: Մենք պատրաստ ենք և՛ այսօր, և՛ ապագայում մեր բարեկամների հետ կիսվել մեր եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման օգուտներով և այն հնարավորություններով, որ Վրաստանը ստեղծում է տարածաշրջանների և մայրցամաքների միջև համագործակցության առումով: Պարո՛ն Նախագահ, Ուրախ եմ, որ մեր հարաբերությունների ամուր և հրաշալի ավանդույթները ամրապնդվում են մեր անձնական բարեկամությամբ ևս: Ես հիշում եմ իմ այցը Հայաստան և անջնջելի տպավորությունները, որոնք ես ունեցել եմ Ձեր սրտաբուխ հյուրընկալության արդյունքում: Դրանից հետո մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, և դրանք բոլորն էլ բարեկամությամբ և անկեղծությամբ էին ոգեշնչված: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ճիշտ այս ոգով թույլ տվեք ձեզ առաջարկել մեր թանկագին հյուրի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի և առաջին տիկնոջ՝ տիկին Ռիտա Սարգսյանի, կենացը: Ուզում եմ նաև շնորհավորել Ձեր բոլորի գալիք՝ 2018 տարին և մաղթել երջանկություն, առողջություն և բազում հաջողություններ՝ բարեկամ հայ ժողովրդի խաղաղության և բարեկեցության համար: Կեցցե՛ն մեր հյուրերը, Կեցցե՛ մեր բարեկամությունը:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video) Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը դատարանում․ Սուրեն Սուրենյանց (video) Միշուստինը նայել է Նիկոլին ու մտածել՝ ինչքա՞ն կարելի է այսքան «փալաս» լինել․ Հովհաննես Շահինյան (video) Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Փաշինյա՛ն, Գագիկ Ծառուկյանի առյուծներին ԱԺ ես տանելու, բա չուչելնե՞րը՝ ու՞ր․ Սամվել Կարապետյան (video) Նիկո՛լ, ու՞մ ես սիրում՝ էն հարսին,ում հարսանիքը հարամեցի՞ր, թե՞ տուրիստին, որ դուրս գցեցիր․Թովմասյան (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. Hetq.am Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցից առաջ սկսվեց Ծառուկյանի գործը, որ առուծախ անելու հնարավորություն ունենա (video) Ծառուկյանի դեմ երեկվա գործողություններին մասնակցել է 2000 ԱԱԾ-ական (video) Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Եվրոպական անվտանգությունը չի կարելի դիտարկել միայն ԵՄ-ի շրջանակում. Թուրքիան առանցքային դերակատարում ունի. Հաքան Ֆիդան ԱՄՆ-ում վստահ չեն, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը «հարթ կանցնի». CNN «Նիկոլը վիզը ծուռ վազել է Միշուստինի մոտ»․ Ռուզան Ստեփանյան (video) Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է․ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ հոր դեմ կարած գործի մասին (video) Արևմուտքը թույլ չի տա փոխել Ուկրաինայի վարչակարգը, այն իրենց լիովին բավարարում է. Նիկոլայ Ազարև ՇՏԱՊ․ Հայրս գիտե՞ք՝ իր ունեցվածքը ոնց է ձեռք բերել․ Ծառուկյանի դստրերը՝ դատարանից (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով Պատրաստվե՛ք, մենք գնում ենք բազմաճակատ պայքարի․ Րաֆֆի Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am