Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից․ Սամվել Բաբայան

Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից։ Չունեք իրավունք փակելու նրա հարցը ինչ-որ մեկի քաղաքական քիմքի հարմարությամբ։ Այս մասին գրել է Արցախի նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը։

«Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները վաղուց հանրահայտ են։ Սակայն Գերմանիայում հնչեցրած վերջին հայտարարությամբ նա անցավ հերթական վտանգավոր գիծը՝ ասելով, թե ԼՂ-ի հարցի չլուծված լինելու մասին խոսողները նոր պատերազմ են ուզում։ Ավելին՝ նա նույնականացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը Ղարաբաղյան շարժման հետ՝ մանիպուլացնելով հանրային գիտակցությունը։

Որեմն՝ երբ հայտարարում եք, թե ԼՂ-ի հարցի մասին խոսողները նոր պատերազմ են ուզում, դուք ոչ թե սխալվում եք, այլ գիտակցաբար խեղաթյուրում եք իրականությունը․

ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ։

Սա փաˊստ է, ոˊչ կարգախոս։

Սա պատերազմ չէ, սա իրականություˊն է։

Պատերազմ չեն ուզում նրանք, ովքեր բարձրաձայնում են չլուծված խնդիրների մասին։ Պատերազմը ծնվում է շրջանցված խնդիրներից։ Իսկ շրջանցված խնդիրը չպայթած ական է։ Պատերազմի վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ իշխանությունը, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, պարտությունը փորձում է փաթեթավորել «խաղաղության» փայլաթղթով և լռեցնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են մասնակցել այդ խաբեությանը։

Գրեթե ամեն ելույթում անդրադառնում եք ԼՂ-ին, բայց միաժամանակ պնդում, թե այդ մասին խոսել պետք չէ՝ հղում անելով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվին։ Միջազգային իրավունքի նորմերով ինքնորոշված, երեք տասնամյակ պետականություն ունեցած ժողովրդին համեմատու՞մ եք քաղաքական ֆեյքի հետ։

Ահա այսպես շուրջ երեք տասնամյակ ամեն ինչ արվել է, որ ժողովուրդը զզվի իր իսկ հաղթանակից, որովհետև այն ներկայացվել է որպես բեռ, այսօր էլ՝ որպես խոչընդոտ «խաղաղ ապագայի» ճանապարհին։ Սա ոչ թե պատմության վերարժևորում է, այլ ազգային ինքնագիտակցության հետևողական քայքայում։

Երբ հայտարարում եք, որ պետական պարտքի պատճառներից մեկը ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրն է, դուք նպատակային ներազգային թշնամանք եք հրահրում։ Աղքատ քաղաքացուն մատնացույց անելով ղարաբաղցուն, դուք սոցիալական քաղաքականություն չեք վարում։ Դուք ատելություն եք սերմանում։ Եվ դա անում եք գիտակցված։ Սա վերարտադրվելու մեխանիզմ է՝ հասարակությունը բաժանելու հաշվին։

Եվ բացի այդ, ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության մասին խոսելիս, ճիշտ կլիներ ասեիք, թե

միջազգային գործընկերներից ինչքան գումար եք ստացել այդ անվան տակ,

ինչ ուղղություններով եք ծախսել,

ինչու ԼՂ ընտրված ներկայացուցիչներին այդ միջոցների կառավարմանը մոտ չեք թողնում։

Հիմա՝ ձեր վարած քաղաքականության մասին։

Դուք հայտարարեցիք, որ «Արցախը Հայաստան է»։

Հետո՝ որ ԼՂ ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունեք։

Հետո՝ վերահաստատեցիք Ձեր նախորդներին, որ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն եք։

Ապա սրբագրեցիք՝ միայն սոցիալական անվտանգության երաշխավորը։

Դուք ինքնահոսի մատնեցիք պատերազմը։

Դուք պարտվեցիք։

Դուք հանձնեցիք։

Այնուհետև դադարեցիք կատարել ԼՂ Պաշտպանության բանակի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, սակայն բանակի կառավարումը այդպես էլ չվերադարձրեցիք ԼՂ-ին։ Իսկ ճակատագրական պահին նախընտրեցիք «չխառնվել ԼՂ-ի ներքին գործերին»։

Արդյունքում մի ամբողջ ժողովուրդ ձեր որոշմամբ մնաց առանց պետության, առանց կարգավիճակի, առանց ապագայի․․․ և բռնեց գաղթի ճամփան։

Բայց Մայր հայրենիքում նա փախստական էր՝ անհայրենիք, անտուն և անտեր։

Եվ այսօր ոչ մի իրական հնարավորություն չեք ստեղծում այդ մարդկանց համար՝

ոˊչ բնակապահովում,

ոˊչ աշխատանք,

ոˊչ էլ համակարգային ինտեգրում։

Փոխարենը՝ «ժողովրդավարության բաստիոնում» արգելում եք խոսել սեփական իրավունքներից և դրանց հնարավոր պաշտպանությունից։

Դուˊք չեք որոշում՝ ԼՂ-ի հարցը փակ է, թե բաց։

Ալիˊևը ևս չի որոշում։

Դա աշխարհաքաղաքական գործընթաց է՝ երկուսիցդ վեր։ Բայց պիտի գիտակցել, որ ով խուսափում է խնդրի լուծումից, առերեսվելու է ավելի մեծ և վտանգավոր կոնֆլիկտի հետ։

Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից։

Չունեք իրավունք փակելու նրա հարցը ինչ-որ մեկի քաղաքական քիմքի հարմարությամբ։

ԼՂ-ի ժողովուրդն օժտված է բնական իրավունքներով։

Եվ այդ իրավունքները ոչ մի ժամանակավոր քաղաքական հաշվարկ իրավունք չունի սահմանափակելու, սակարկելու կամ լռեցնելու։

Ճշմարտությունը պատերազմի կոչ չէ։

Ճշմարտությունը պարտության հետ հաշտվելու մերժում է։

Եվ որքան էլ փորձեք այն լռեցնել, այն անխուսափելիորեն վերադառնալու է՝ որպես հարց, որպես պահանջ և որպես պատասխանատվություն»,-գրել է նա։

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Ալե՛ն, հատուկ քեզ համար եմ ասում՝ ու՞մ համար էիր էդ անում․ Անժելա Թովմասյան (video) Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ արտաքին միջամտությունը կանխելու համար օգնություն ստանալու նպատակով․ Կայա Կալաս Տղամարդը, որն ամեն առավոտ սրտիկ է անում, լուրջ մեղք է, արհամարհեք. Լևոն Հարությունյան Ի՞նչ վիճակ է սահմանին․ Սուրեն Պապիկյանը մանրամասնում է (video) Սաֆարովին կոչում տալով՝ Ալիևն ասում է՝ հայե՛ր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելnւ ենք Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմը Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ պարգեւավճարներ են ստացել Վաղը Սրբազանին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ Փաշինյան Նիկո՛լ, քեզ համար մի զարմանալի բան պետք է ասեմ․ Արթուր Համբարձումյան (video) Էլ ու՞մ բռնեմ, նստացնեմ, շանտաժ անեմ...ոչինչ չի աշխատում...էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու... Երևանում հիմա, այս պահին, օդը ԿՐԿՆԱԿԻ աղտոտված է, քան 170կմ հեռու գտնվող Թբիլիսիում Ֆինանսական բեռը պետությունը չի հոգում Հայաստանը հիմա գտնվում է 2004թ.-ի Ռուսաստանի վիճակում. Պատմությունը դասեր տալիս է, այլ հարց է, եթե երեխան է բութ. Միքայել Նահապետյան Դուք հա՞շտ եք, որ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել. Մեսրոպ Մանուկյան Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են. «Հետք» Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին «Վերնիսաժի» մոտ միջադեպով 16 անձ ներգրավված է քրվարույթում, 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՊՆ ծառայողի մարմինը մեքենայից դուրս են բերել փրկարարները Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից․ Սամվել Բաբայան Կոտայքի մարզում 7 երիտասարդներ, որոնցից 3-ը անչափահասներ են եղել, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային Խայտառակ մանրամասներ․ Միհրան Հակոբյանին ծեծողներն ազատ են արձակվել․ Ռուբեն Մելիքյան (video) Ռուսական ՀՕՊ–ն այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքում 25 ԱԹՍ է ոչնչացրել Մառախուղ է Ավինյա՛ն, էս ու՞ր ես կորել, դուրս արի․ էդ ի՞նչ էիր խաբում․ Մեսրոպ Մանուկյան (video) Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները». Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am