Մարկ Ռյուտեն կարող է հրաժարական տալ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի պաշտոնից՝ Ռուսաստանի հետ հակամարտության վերաբերյալ իր մեկնաբանություններից հետո. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այս զարգացումը ենթադրել է «Mandiner» պորտալին տված հարցազրույցում։
«Մարկ Ռյուտեի խոսքերը մտահոգիչ են, քանի որ, բացի անցյալ պատերազմների սարսափները հիշեցնելուց, դրանք նաև հակասում են ամերիկացիների ասածներին: Հարցն այն է, թե ինչ կասի այս մասին Ամերիկայի նախագահը, և արդյո՞ք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կշարունակի պահպանել իր պաշտոնը», – հարցրել է Օրբանը։
Նա ՆԱՏՕ-ում ստեղծված իրավիճակը անվանել է աննախադեպ, որտեղ «ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում, իսկ Եվրոպան՝ պատերազմ»։
Դեկտեմբերի 11-ին Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է պատրաստվեն պատերազմի, նա պնդել է, որ ՆԱՏՕ-ի չափազանց շատ դաշնակիցներ չեն հասկանում Եվրոպայում ռուսական սպառնալիքի ենթադրյալ «հրատապությունը»։ Ավելին, Ռյուտեն պնդել է, որ ՆԱՏՕ-ն կդառնա «Ռուսաստանի հաջորդ թիրախը», և այս առումով նա կոչ է արել դաշինքի անդամներին ընդունել ռազմական մտածելակերպ։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Եվրամիությունը պլանավորում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ 2030 թվականին։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը