Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․

«Վերջին շրջանում շրջանառվում է մի թեզ, ըստ որի՝ արցախահայության վերադարձը Արցախ «անիրատեսական գերնպատակ» է։ Այդ պնդումը հաճախ ուղեկցվում է Ադրբեջանի նախագահին վերագրվող հայտարարությամբ, թե արցախահայերը կարող են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և վերադառնալ՝ ապրելով նրա իշխանության ներքո։

Այս տրամաբանության շարունակությամբ հանրային դաշտում առաջ է քաշվում պարզեցված, բայց էությամբ սխալ հարցադրումը՝ «կգնա՞ք»։

Այս հարցը միտումնավոր շրջանցում է հիմնարար խնդիրը՝ ինչի շուրջ, ում հետ և ինչ պայմաններով է խոսվում վերադարձի մասին։

Ալիևը որևէ բանակցային գործընթաց չի վարում․ նա հանդես է գալիս բացառապես միակողմանի հայտարարություններով՝ բացառելով իրավահավասար երկխոսության հնարավորությունը։ Մինչդեռ վերադարձի հարցը կարող է քննարկվել միայն բանակցությունների շրջանակում, որտեղ գոյություն ունի արցախահայության իրավունքները ներկայացնող և պաշտպանող քաղաքական սուբյեկտ՝ Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև միջազգային զսպման ու երաշխավորման մեխանիզմներ։ Առանց այդ բաղադրիչների ցանկացած «առաջարկ» չի կարող դիտարկվել որպես լուծում․ այն պարտադրանք է։

Արցախ վերադարձի իրավունքը անիրատեսական ծրագիր չէ․ այն հիմնարար, միջազգային իրավունքով ճանաչված իրավունք է։ Այն «անիրատեսական», իսկ երբեմն նույնիսկ «վտանգ» է ներկայացվում միայն այն պարագայում, երբ բացակայում է քաղաքական կամքը այդ իրավունքը պաշտպանելու և դրա իրացման համար պայքարելու ուղղությամբ։

Հետևաբար «կգնա՞ք» հարցը կեղծ է իր բնույթով։ Իրական և քաղաքականապես բովանդակային հարցը հետևյալն է՝ կլինե՞ն արդյոք բանակցություններ, որոնց շրջանակում արցախահայությունը կդիտարկվի որպես իրավունքների կրող կողմ, այլ ոչ թե լռեցված և որոշումների ենթակա օբյեկտ։ Քանի դեռ այս հարցը չի դրվում օրակարգ, «անիրատեսականության» կամ «վտանգի» մասին խոսույթը ծառայում է միայն մեկ նպատակին՝ արդարացնել սեփական անգործությունը և օրինականացնել բռնի տեղահանումը»։

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ» Զատիկից «հինգ պակաս»՝ համաժողով. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են. «Հրապարակ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը․ «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ» Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ» Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ Երևանում, վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց» Թուրքիայի վրա երկրորդ անգամ ընկել է բալիստիկ հրթիռ. Անկարան մեղադրում է Իրանին Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա. փորձագետ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների հակասականությունը The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազային Տարածաշրջանում թունավոր անձրևի վտանգ կա, իսկ Հայաստանում լռություն է. Անուշ Պողոսյան Կարևոր․ Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am