Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
«Դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին։ Զարմացա՞ծ եմ։ Իհարկե՝ ոչ։ Նախօրեին էի զարմացել, երբ հայտնեցին, որ հարձակվողները ձերբակալված են։ Այսօր ամեն բան տեղն ընկավ։
Ու թեև հիմա շատերն են քննադատում ակնհայտ հանցագործներին ազատություն շնորհած դատարանը, այնուամենայնիվ կարևոր մի փաստ պետք է անպայման արձանագրել՝ այս վճիռն այն մասին էր, որ Միհրանի վրա հարձակումը իսկապես քաղաքական ակտ էր։
Սովորական խուժան լիներ կամ կենցաղային ինչ-որ դրվագ՝ ձերբայակվածներն անպայման կկալանավորվեին։ Իշխանությունն էլ կօգտվեր առիթից ու մի լավ կփիարվեր ընդդիմադիր գործչի վրա հարձակվողներին կալանավորելու փաստով։ Բայց քանի որ պատվերը քաղաքական էր, ամեն ինչ այլ ընթացք ստացավ։ Եվ այն ինչը երեկ համոզմունք էր, այսօր դարձավ դատարանի վճիռ»։
