Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իշխանությունը ինչքան սինլքոր կա, տանում է հանրային եթերներ խոսեցնելու՝ մեկն առաջարկում է ընդդիմախոսներին բանտարկել, մյուսն առաջարկում է ճիպոտահարել, այն մյուսը քարոզում է թուրքահպատակություն՝ «ադրբեջանցիների և թուրքերի հետ շփվել եմ իրենց մեջ թշնամություն չկա» շղարշով, այն մյուսը, որ ընդհանրապես փսլնքոտ է, Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին լիքը լուտանքներ է տեղում ու սպառնում գահընկեց անել, մի փսլնքոտ էլ առաջարկում է դաշնակցություն և այլ այլախոհների փակել…դե իրավապահ համակարգի հորինած ու կարած քրեական գործերի մասին լռում եմ:

 Ու այս պոռնոյին (կներեք այլ բառով չի կարելի սա կոչել) անվանում են ժողովրդավարություն, իսկ դրա ջատագով ԱՄՆ և ԵՄ-ն գլխավոր հովանավորներն են:

Եվ արի տես` սրան ինչ է գալիս հակադրվելու:
Մի խումբ ասում է, թե բա՝ «նախկինները գողեր են, ներկաները՝ անկարողներ» (ու դրած գովազդի տակ այս ոչխարաբանությունը տարածում են), կարևորը սրա անունը միասնություն են դրել:

 Այն մյուսներն ասում են՝ «սովետի ժամանակ մեր պապերը գիր ու կարդալ չգիտին հազար հատ զավոդ են սարքել, մենք երկուսն էլ գիտենք, բա ինչի հազար հատ զավոդ չենք սարքում»…այ որ զավոդները լինեն, թուրքը այլևս մեր տարածքների վրա աչք չի ունենա, հայերի ազատության և իրավունքների պայքարի հարցն էլ զավոդով կլուծվի…համա կուռ լոգիկա է:

 Մանր-մունր խմբերի մի ստվար հատվածը շարունակում է նախկինների ստվերի հետ կռիվ տալ՝ չտեսնելու տալով, որ այդ նախկին կոչված համակարգը հիմա իշխանություն է և այդ նախկին ասվածը այլևս չկա: Պարզ է չէ՞, մի բան, որ կոչվում է նախկին, կնշանակի անցյալում է, չկա այլևս: Բայց դե այս մարդկանց սա ոչ մի ձև չես բացատրի:

Այս ամենը համեմվում է ռուսատացության սոուսով, մրցություն է՝ ով շատ չի սիրի և կհայհոյի ռուսներին: Բայց չեն հիշի, որ մինչ օրս օգտվում են ռուսների սարքած ենթակառուցվածքներից, տաքանում են ռուսների տված էժան գազով, զխտկվում են (ավելի մեղմ չի կարելի ասել) ռուսական ցորեն ու էլի լիքը ուրիշ բաներ:

Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին մեր տարածշրջանում ամրացնելուց հետո քաշվելու է ղրաղ իր գործերին, իսկ դուք՝ «իդիոտներդ», հետո խնդրելու եք, որ ռուսը գա ու այս անգամ ձեզ ոչ թե տեր կանգնի, այլ ընդհանրապես դառնաք նրա ծառան, միայն թե թուրքի ձեռը չընկնեք:

 Այս գժանոցի մեջ մի քանի այլ ուժեր էլ շարունակաբար իրար միս են կռծում, էլի նախկին անցած թեմաներով, ու սրանց էլ ոչ մի կերպ չես հանգստացնի:

Ինչ բաց թողեցի: Հա:

Այս գժանոցը խելքի բերելու լծված հայերի իրական շահերի պաշտպաններն էլ մոռացված բանտերում են (մեր սրբազաններն ու աջակիցները):

Իսկ ժողովրդի մի ստվար զանգված սկսել է պատրաստվել հերթական կեր ու խումին՝ խանութները տեղ ու դադար չկա:

…բարև՛, Հայաստա՛ն…»:

դիտվել է 384 անգամ
Լրահոս
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am