Արմավիրի մարզպետի բաքը պայթել է
Հրապարակը գրում է․ Այսօր Նորապատի բնակիչներն արթնացել են հուժկու ձայնից․ պայթել է մանկապարտեզի հետնամասում գտնվող 1 տոննա տարողությամբ բաքը, որն աեաջ լցված է եղել բենզինով, բայց պայթյունն առաջացել է բենզինից մնացորդային կուտակված գազերից: Պայթյունը տեղի է ունեցել երբ վնասված բաքը փորձել են զոդման միջոցով վերանորոգել: Զոդողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Մեզ տեղեկացրեցին, որ տարածքն ու բաքը պատկանում են Արմավիրի մարզպետ, Չոփ մականունով Վահրամ Խաչատրյանին, ով շրջանցելով անվտանգության կանոնները հրավտանգ բաքը տեղադրել է բնակավայրի ներսում՝ մանկապարտեզի ու գոմերի կողքին։
Պայթյունի հետևանքով կոտրվել են հարևանությամբ գտնվող տների ու մանկապարտեզի ապակիները։ Բարեբախտաբար մանկապարտեզն այսօր չէր աշխատում, երեխաներ չեն եղել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին էլ հավի մսով թունավորման 12 դեպք էր արձանագրվել «Արմավիր գարդըն» սրճարանում, որի անունը ևս կապվում է մարզպետ Խաչատրյանի ընտանիքի հետ։
