Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Աջարիայում ձերբակալվել են երեք օտարերկրացիներ՝ թմրանյութերի առեւտրին օժանդակելու մեղադրանքով, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։
Մեղադրյալները Ղազախստանի 20-ամյա, Հայաստանի 47-ամյա եւ Գերմանիայի 47-ամյա քաղաքացիներ են։
Ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ պարեկային ոստիկանությունը կանգնեցրել է նրանց Քոբուլետիում եւ Բաթումում՝ ստուգման համար։ Մեղադրյալների անձնական զննման, մեքենաների եւ բնակության վայրերի խուզարկությունների արդյունքներով՝ առգրավվել են հատկապես խոշոր չափերի թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր՝ մետադոնի, հերոինի, ալֆա-ПВП-ի, բուպրենորֆինի եւ պրեգաբալինի տասնյակ փաթեթներ, որոնք պատրաստվել էին վաճառքի համար։ Նյութեղեն այլ ապացույցներից են չափաբաժինների փաթեթավորման նյութերը։
Գործով քննությունը շարունակվում է։ Մեղադրյալներին սպառնում է 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն։
