Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե եկեղեցին տապալվի. հայ ազգը կարող է հպարտանալ կաթողիկոսով, նա շատ ուժեղ մարդ է, իսկ ստերը տարածվում են քարոզչության նպատակով. գերմանացի պատմաբան

Գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանը կարծում է, որ Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. եկեղեցու դեմ կառավարության ճնշումները բևեռացնում են հասարակությունը։

Ըստ նրա՝ միշտ կան մարդիկ, որոնք կառավարության և կան մարդիկ, որոնք եկեղեցու կողմից են։ Պատմաբանը նկատել է՝ մի կողմից Հայաստանը բռնել է ժողովրդավարության ուղին, բայց մյուս կողմից կառավարությունը գնում է բռնապետության ճանապարհով և թելադրում է եկեղեցուն։

«Եկեղեցու դեմ ցանկացած գործողությամբ դուք պառակտվում եք որպես ազգ, պառակտված ազգը միշտ թույլ է»,- նշել է նա։

Միքայել Հեզեմանն ընդգծել է՝ պատկերացրեք՝ Իտալիայի վարչապետը տեղից վեր կենա ու Պապին թելադրի, թե Սուրբ եկեղեցում ինչ լեզվով պետք է հնչի պատարագը կամ քննարկի եկեղեցում ազգային հիմնը հնչեցնելու հարցը։

«Մարդիկ մի լավ կծիծաղեն դրա վրա ու այլևս երբեք նրան լուրջ չեն վերաբերվի, կանվանեն դա մեծամտության մոլուցք»,- շեշտել է գերմանացի պատմաբանը։

Հեզեմանն ընդգծել է՝ սաստիկ անհանգիստ է Հայաստանի համար. «Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե նրա եկեղեցին տապալվի. քրիստոնեական հավատքը ձեր հայ լինելու, ձեր ինքնության մասն է։ Երբեք չէի հավատա, որ այս ամենը Հայաստանում տեղի կունենա»։

Նա ասել է, որ հայ ազգը կարող է հպարտանալ Ամենայն հայոց կաթողիկոսով. «Նա շատ ուժեղ մարդ է, մոռացեք բոլոր բամբասանքների մասին. այնքան ստեր են տարածվում քարոզչության նպատակով։ Նորին Սրբությունը հարգանք է վայելում ամբողջ քրիստոնեական աշխարհում, նա շատ սպաված հյուր է Վատիկանում, նա մեծապես հարգված է ուղղափառ աշխարհում ու արևելյան եկեղեցիներում, ընդհանրապես, ամբողջ աշխարհում։ Այս մարդը ձեր ազգի Հայրն է, պետք է միայն հպարտանաք նրանով։ Աշխարհում ուղղակի մեծ շփոթմունք կառաջանա, եթե այս Աստծո մարդուն մի բան պատահի, դա կցնցի աշխարհը, կարծում եմ՝ դա բնավ լավ չէ Հայաստանի հեղինակության համար»,- հավելել է Հեզեմանը։

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով 2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Վերին Լարսը փակ է Այսօր Կենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինի Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրից «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապերի ընդլայնմանը և Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև Հաղթանակ զբոսայգում տղամարդու մարմին է հայտնաբերվել Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան Ռուսաստանում Նիկոլը «գժական բաներ է անելու, ու․․․» (video) «Կոնկրետ անուննե՛ր տվեք, թե չէ Նիկոլը․․․». թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) «Առըհա․ հրաժարականդ կտա՛ս, նոր կխոսենք․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ինձ ուղարկել են սահմանադրության նախագիծը, բայց ՔԿԾ-ից չեն փոխանցել, ասել են՝ արգելված է. Քոչարյան (video) «Ձեր նաչալնիկը ինքն ա»․ ինչ ակնարկեց Ռոբերտ Քոչարյանը դատարանում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am