ԵՄ-ն աննախադեպ քայլ կատարեց Մոսկվայի նկատմամբ. ինչպե՞ս կպատասխանի Պուտինը․ Politico

ԵՄ երկրները երեկ, մեծամասնությամբ,հաստատել են Եվրոպայում արգելափակված ռուսական ակտիվները մշտապես սառեցնելու իրավական մեխանիզմը։ Սակայն ԵՄ ոչ բոլոր անդամներն էին համաձայն այս որոշման հետ, որը թույլ է տալիս ռուսական այդ միջոցները Կիևին փոխանցել որպես վարկ։

ԵՄ որոշումը խաթարում է Կրեմլի հույսերը, որ միջոցները կապասառեցվեն՝որպես խաղաղ կարգավորման մաս,մարտական ​​գործողությունների ավարտից հետո։

ԵՄ դեսպանները Եվրահանձնաժողովին արտակարգ լիազորություններ են տվել՝ սառեցնելու Ռուսաստանի 210 միլիարդ եվրոյի պետական ​​ակտիվները, մինչև Կրեմլը չվճարի Ուկրաինային փոխհատուցումը։

ԵՄ-ի նոր արտակարգ լիազորությունները ուժի մեջ կմնան, մինչև՝ «Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ և չվճարի նրան փոխհատուցում», նշում է ամերիկյան Politico ամսագիրը:

ԵՄ-ն օրենսդրության նման արմատական ​​փոփոխությունը արդարացրեց՝ պնդելով, թե ռուսական ակտիվների վերադարձը կվնասի ԵՄ տնտեսությանը:

Բանն այն է, որ ըստ Politico-ի՝ ԵՄ երկրները այլևս չունեն ավելորդ ռեսուրսներ՝ Ուկրաինային օգնելու համար: Հրաժարվելով ռուսական էժան էներգակիրներից՝եվրոպական տնտեսությունը հայտնվել է ծանր ճգնաժամի մեջ:

Մինչդեռ,եթե Ուկրաինան չստանա անրաժեշտ օգնություն, ապա, ըստ եվրոպական վերլուծաբանների, ուկրաինական ճակատը շատ արագ կարող է փլուզվել:

Բացի այդ, ըստ պարբերականի, դա կլիներ վատ մեսիջ ուկրաինական հանրության այն հատվածի համար, ովքեր հույսերը կապում են ԵՄ-ի, այլ ոչ թե Պուտինի և Թրամփի հետ:

Ըստ ամերիկյան պարբերականի՝ այս քայլով եվրոպական վերնախավը փաստացի հարված է հասցնում նաև Թրամփին, ռուսական ակտիվների խնդիրը դուրս բերելով բանակցային փաթեթից:

Սակայն, Հունգարիան ավելի ուշ հրապարակային հայտարարությամբ վիճարկել է այս որոշումը՝ այն հիմքով, որ այն խախտում է ԵՄ օրենսդրությունը և խաթարում է Հանձնաժողովի չեզոքությունը։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, նույնպես նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային՝ արտահայտելով իր կառավարության անհամաձայնությունը «Ուկրաինայի ֆինանսական խնդիրները լուծելու՝ առաջիկա տարիներին նրա ռազմական ծախսերը հոգալու միջոցով»։

Սակայն ԵՄ-ի ծանր տնտեսական վիճակն այլևս թույլ չի տալիս եվրոպական ներկայիս լիդերներին պահպանել իրենց իսկ երկրների կողմից հաստատված իրավական նորմերը:

ԵՄ գործադիր մարմինը սկզբում առաջարկեց իրավական մեխանիզմ՝ Ուկրաինայի կարիքների համար սառեցված 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները, որոնց մեծ մասը պահվում է բելգիական Euroclear պահոցում, օգտագործելու առանձին ծրագիրն ամրապնդելու համար։

Սակայն, Բելգիան դեմ արտահայտվեց ծրագրին՝ մտահոգություններ ունենալով, որ Ռուսաստանը կստիպի մարել վարկը, եթե այն վերադարձնի միջոցները։

Բելգիայի մտահոգությունները մեղմելու համար հանձնաժողովը հինգշաբթի օրը հաստատված իրավական առաջարկից հեռացրեց վարկին վերաբերող բոլոր հղումները։

Սակայն դա Մոսկվայի համար փոքր սփոփանք է լինելու,և ռուսների կողմից պատասխան քայլը չի ուշանա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Կնգա աղքատ բարեկամին ղեկավար կդնի, էլեկտրացանցը կօգտագործեն․ քաղաքացի (video) 200 հազար դոլարանոց տուն առնող Գալյա՛ն, ես չէի ուզի ձեզ այս սարսափելի դրվագը պատմել, բայց․Դանիելյան (video) Ո՞վ է թույլ տվել, որ ձեր քիթը մտցնեք իմ ու Վարդան Ղուկասյանի հաղորդագրությունների մեջ․ Փոստանջյան (video) Քաղաքացիները պիտի շատ արագ հայցեր ներկայացնեն դատարան ու վերցնեն Ավինյանենց՝ իրենցից թալանածը (video) Դուք խիղճ ունե՞ք, ինչի՞ն եք սպասում․․․ Հովհաննես Իշխանյան (video) Արմինե Մելիքսեթյանը երբեք չի մոռանա Միքայել Սրբազանից ստացած վախը․ Անժելա Թովմասյան (video) ՔՊ-ականները նոր կոռուպցիոն սխեմա են մշակել․ խայտառակ մանրամասներ Վոլոդյա Հովհաննիսյանից (video) Պայթյուն Նորակերտ գյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ իրավաչափ «Ինչպես Նիկոլենք իրենց ճանկերով հարձակվեցին Լևոնի և Հենոյի վրա»․ Անժելա Թովմասյան (video) Որ ուժը որքան ձայն է հավաքել. Gallup-ի հարցման արդյունքները Անձրևը «բացահայտեց» Էջմիածնում հիմնանորոգված ճանապարհի թերությունները. Hetq.am Նիկո՛լ, մարդ եղիր․ իմ հորը դաժանաբար սպանել են ու․․․մահացածի դուստրը սարսափելի մանրամաներ հայտնեց (video) «Միրզախանյան Վազգե՛ն, քո նմանը ներում չպիտի ունենար ու չի ունենալու»․ Տիգրան Չոբանյան (video) Սամվել Կարապետյանի գործով քննչական մարմինը ձեռք է բերում բացառապես մեղադրական թեքումով, շինծու ապացույցներ․ փաստաբան Քաղաքացիների 57.1 տոկոսը մերժում է ՀՀ սահմանադրության փոփոխելու Փաշինյանի թեզը ԵՄ-ն աննախադեպ քայլ կատարեց Մոսկվայի նկատմամբ. ինչպե՞ս կպատասխանի Պուտինը․ Politico Սոցհարցում. Բագրատ և Միքայել սրբազաններին, ինչպես նաև Սամվել Կարապետյանին լայնորեն համարում են քաղբանտարկյալներ Ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը Հովիկ Աղազարյանի գործը դատախազությունն ուղարկել է դատարան․ մանրամասներ «Կովկաս» պանդոկի մոտից հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ՝ Լեհաստանի քաղաքացիներ Հորդառատ անձրևների պատճառով Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել Վատ բանակցելու «նուրբ արվեստը»․ Տիգրան Դումիկյան Թուրքական բանակը պատրաստ է մտնել Գազա Վրթանես սրբազանը ՊՆ-ից ստացած բնակարանի պատճառո՞վ է միացել տիրադավներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am