Քաղաքացիների 57.1 տոկոսը մերժում է ՀՀ սահմանադրության փոփոխելու Փաշինյանի թեզը
Քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքում պարզվել է 1001 հարցվածներից միայն 7.3 տոկոսն է համաձայն, որ ՀՀ-ին լիովին անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակել է «Gallup International Association»-ը։
1001 հարցվածներից 20.7 տոկոսը նշել է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող սահմանադրության մեջ և 57.1 տոկոսը նշել է, որ ՀՀ սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։
2024 թվականի հունիս ամսվա դրությամբ, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ՀՀ սահմանադրությունը պետք է փոփոխվի խաղաղության համաձայնագրի կնքման համար, քաղաքացիների միայն 3.3 տոկոսն է համաձայն եղել այդ մտքի հետ, իսկ 80.3 տոկոսը նշել էր, որ այն պետք է մնա անփոփոխ։
