Սոցհարցում. Բագրատ և Միքայել սրբազաններին, ինչպես նաև Սամվել Կարապետյանին լայնորեն համարում են քաղբանտարկյալներ
«Gallup International Association»-ի կողմից 1001 քաղաքացիների շրջանում իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքներով, հարցվածների 61.3 տոկոսը նշել է, որ Հայաստանում այսօր կան քաղբանտարկյալներ։ Ինչպես փոխանցում է «Փաստինֆո»-ն, 23 տոկոսը չի կիսում այդ կարծիքը, իսկ 15.7 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Քաղբանտարկյալների հարցում կոնկրետ անուններ նշելիս՝
նրանցից 64 տոկոսը ասել է, որ այդ կարգավիճակում է համարում Սամվել Կարապետյանին,
36.2 տոկոսը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին,
33 տոկոսը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Այլ անունների դեպքում տվյալները հետևյալն են․
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան — 19.4%,
Նարեկ Սամսոնյան — 4.7%,
Լիդյա Մանթաշյան — 4.7%,
Վազգեն Սաղաթելյան — 3.2%,
Դավիթ Համբարձումյան — 2.9%,
Արմեն Աշոտյան — 1.4%։
Հարցման տվյալները վկայում են, որ հասարակության շրջանում ձևավորված է ընդգծված ընկալում՝ մի շարք հայտնի գործիչների ազատազրկումը դիտարկելու որպես քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթաց։
