«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, մոտ երկու ամիս առաջ իր ամենամեծ գազալցակայանը վաճառել է, գնորդն էլ, հավաստի աղբյուրներով, Տավուշի տխրահռչակ մարզպետ Հովիկ Աբովյանն է։
Մեզ չհաջողվեց կապվել մարզպետի հետ՝ հասկանալու, թե ամսական մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետն ինչպես է կես միլիոն դոլար արժողությամբ գազալցակայան ձեռք բերել։
Չհաջողվեց լսել նաև Ծաղիկ Ռուբոյին, սակայն նրա մերձ շրջապատից տեղեկացանք, որ նախկին պատգամավորը ճարահատյալ է վաճառել բավականին եկամտաբեր և մեծ շրջանառություն ունեցող լցակայանը։ Բանն այն է, որ նրան գումար է հարկավոր եղել իր նորաբաց սպորտային հսկա համալիրը՝ «Reebok»-ն ավարտին հասցնելու համար։
Ի դեպ, կան տեղեկություններ, որ համալիրը չի արդարացնում Գևորգյանի սպասելիքները, գները բարձր են, հաճախորդները՝ քիչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը