ՊԱՅՔԱՐԻ ՋԱՀԱԿԻՐՆԵՐԸ. ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ

Ապատիա։ Կապիտուլյանտը ինչ խելքին բրթի` ասում ա, ասելը քիչ է, նաև անում ա։ Ժողովուրդը լռում է, հասարակությունը պառակտված է, մարդիկ անտարբեր են… Ավազի հատիկների նման սահուն հոսում է ժամանակը։ Իբրև շագրենի կաշվի` կծկվում է երկիրը, սեղմվում է նաև մեր հույսը, հավատը… Սպասումնային վիճակ է։ Թվում է, թե հարցերի հարցի պատասխանը կտա եկող տարվա Ազգային ժողովի ընտրությունները։ Անգամ դա հավատ չի ներշնչում։ Ըդդիմությունը ևս մարաղ մտած կենդանու պես սպասումնային վիճակում է։ Երկրում մոլեգնում է նիկոլական տեռորը։ Կալանքի ենթակա է ամեն ոք, ամեն ինչ, թեկուզ և այն լինի` քար, ծառ, թուփ, որից իշխանությունը վտանգ կզգա։

 Լռություն։ Թվում է, թե լռում են բոլորը, բայց ամենևին ոչ բոլորը… Սակայն ո՞վ, միթե՞ մտավորականությունը, ազգի սերուցքը, ինտելեկտուալ զանգվածը, հռոմեական լեգիոնի 5֊րդ փաղանգը, որ ամեն ինչ գիտեր, որ ամենից հմուտն էր, ամենից խելացին ու քաջը… Այստեղից էլ ինտելիգենցիայի ծագումնաբանությունը… Սակայն ամենևին` ոչ, մերը` 5֊րդ փաղանգ չէ, մերը ինտելիգենցիա չէ, քանզի այն ոչ քաջազուն է և ոչ էլ արիասիրտ… Մերը վախկոտ, մորթիապաշտ մի զանգված է, որի համար ազգային խնդիրները ամենևին էլ առաջնայինը չէ։ Նրանք սոսկ մի գորշ գոյություն են, որոնց մասին դասականը կասեր.

-Կեցցե՛ կատուն, որ իր փորի համար մուկ է որսում…
Վախկոտի որսը սոսկ իր վաստակած առտին լափն է…
Ուրեմն վե՞րջ, արդյո՞ք վարագույրը իջեցնելու պահն է… Ոչ, ոչ, ոչ, կրկին ոչ, երիցս ոչ… Ռուսական առածն ասում է.
Святое место не пустует..

 Հիմա քան երբեք` ազգային պայքարի ավանգարդում Հայոց լրագրության կոհորտայի ջահակիրներն են, հեղինակավոր խմբագիրներ` Արմինե Օհանյանը, Արամ Աբրահամյանը, Սաթիկ Սեյրանյանը, Անժելա Թովմասյանը,Նարեկ Գալստյաննը, Էլիզաբեթ Պետրոսյանը, Փիրուզա Մելիքսեթյանը և բոլոր նրանք`որոնց համար թանկ է ու պաշտելի Հայոց վաղվա օրը, նրա անվտանգ, պայծառ ապագան։

 Նրանցից ոմանց դեմ արդեն իսկ դատական հետապնդում է իրականացվում, պետությունը իր ձեռքի տակ եղած իրավական ու վարչական միջոցներով երկաթյա մամլիչով անողոք ճնշում է` իր իսկ լրատվամիջոցներով դիմելով վարկաբեկման անամոթ մեթոդների։ Սակայն լրագրական ինտելեկտուալ փաղանգը անսասան է իր որդեգրած դիրքերում։ Քանզի այն ցավը, այն աղետը, այն արհավիրքը, որ դամոկլյան սրի պես կախված է ազգի գլխավերևում` ավելին է, քան սեփական անձի անվտանգությունն և ապահովությունը։

Այսօր մեր քաջարի խմբագիրներն են թելադրում պայքարի օրակարգը, նրանք են իրապես մատնացույց անում այն ձևը, որ Հայոց թշվառ ու անտեր ժողովրդին կհասցնի փրկության ափ, այն օազիսին, որտեղ մեր անվտանգությունն է, բարօրությունը և պայծառ օրը։

Մնում է ականջալուր լինել ազատ խոսքին, հանուն վաղվա պայծառ ապագայի զորավիգ լինել ազգային պայքարի անտրտում մաքառումներին։ Եվ մեր բախտը մեր ձեռքում կլինի։

 


Լևոն Ջավախյան

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am