Փաշինյանը փաստացի օրենքից դուրս հայտարարեց արցախահայերին և Արցախը. Արման Աբովյան

«Այսօր առավոտյան Բաքվում կրկին շամպայն կբացեն ու կնշեն հայկական կողմի հերթական խայտառակ և քաղաքական առումով կործանարար ձախողումը,- գրում է Կամուրջ քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Աբովյանը և մանրամասնում,- Խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ փաստացի Արցախյան թեման և արցախցիների վերադարձը փոխանակել Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» տերմինի օգտագործումը դադարեցնելու հետ։

 Մասնավորապես, առաջարկն արվել էր այնպիսի ոգով, թե իբր այդ «խեղճ» Ադրբեջանը ստիպված է մեծացնել ռազմական բյուջեն ու տարածքային հավակնությունները Հայաստանի ամբողջ տարածքի վրա՝ կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ներքո, այն մարդկանց պատճառով, ովքեր հիշում են, որ Արցախը օկուպացված է, իսկ արցախահայերը՝ վտարված են իրենց տներից կամ սպանված են թուրք-ադրբեջանական օկուպանտների կողմից։

Ակնհայտ է, որ այս մեկ հայտարարությամբ հայկական կողմն իրականացրեց այն, ինչին Ադրբեջանը ձգտում էր երկար ժամանակ․

 1․ Փաստացի օրենքից դուրս հայտարարեց արցախահայերին և ընդհանրապես Արցախի որևէ հիշատակում՝ հայտարարելով, թե Արցախի օկուպացված հատվածի վերաբերյալ ցանկացած հիշատակում իբր կարող է պատճառ դառնալ, որպեսզի Ադրբեջանը առաջ մղի լիովին սուտ և անասնական «Արևմտյան Ադրբեջանի» թեզը։

 2․ Հայկական իշխանությունները փաստացի լեգիտիմացրին Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ՝ դնելով Արցախի օկուպացիայի հարցը նույն քաղաքական հարթության վրա, ինչ Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի նկատմամբ։

3․ Հայակական կողմը «փակելով» Արցախի հարցը՝ փոխարենը Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել «գռգռող տերմինաբանությունից»՝ օրինակ «Արևմտյան Ադրբեջան» անվանումից։ Բայց բուն խնդիրը նրանում է, որ Հայաստանի տարածքը թյուրքալեզու, քոչվոր ցեղերով բնակեցնելու հարցն ուղիղ որևէ կերպ չի մերժվում հայկական իշխանությունների կողմից և այս պարագայում քննարկվում է բացառապես տերմինաբանության տեսանկյունից։
Դա, ի դեպ, հիշեցնում է «Թրամփի երթուղին», երբ Հայաստանի մասնատումը թուրք-ադրբեջանական տանդեմին Սյունիքով միջանցք տրամադրելու քողի տակ ներկայացվում է որպես «երթուղի», մինչդեռ իրականում այն միջանցքային տրամաբանության ներքո է։

4․ Փաստացի «Արևմտյան Ադրբեջանի» բացարձակ անհեթեթությունը հայկական իշխանական վերնախավի թեթև ձեռքով ընդամենը մեկ օրում դարձավ բանակցությունների առարկա․ այսինքն՝ իրական և շոշափելի գործոն հայ-ադրբեջանական պաշտոնական բանակցություններում։

 Միաժամանակ Հայաստանի իշխանությունները միջազգային և տարածաշրջանային հարթակներում առավելագույնս թուլացնում են Հայաստանի դիրքերը՝ օրենքից դուրս հայտարարելով Արցախի հարցի ցանկացած հիշատակում։

Դուք հասկանում ե՞ք՝ hայկական իշխանությունների ու թուրք-ադրբեջանական տանդեմի hամատեղ քայլերի տրամաբանությունը։

Եվ ևս մեկ բան. հիմա արդեն նույնիսկ ամենատգետ հիմարին էլ հասկանալի է, որ 2026 թվականի ընտրություններին հայ ընտրողները փաստացի քվեարկելու են կամ Հայաստանի պահպանման, կամ այն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու օգտին»:

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am