Հայաստանում Գերմանիայի դեսպանատան իրականացրած միջոցառումների արդյունքում զգալիորեն կրճատվել է Գերմանիայի վիզայի հայտ ներկայացնելու համար սպասելու ժամանակը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։
Վարչապետ Փաշինյանն ասել էր, որ Բեռլինում իր ունեցած հանդիպումների ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ հաջորդ տարվանից Գերմանիայի վիզայի հայտ ներկայացնելու համար Հայաստանում հերթեր այլևս չեն լինի։
«Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ նորություններ են սպասվում ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացում, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից պատասխանել են. «Համաձայն Շենգենյան վիզայի կանոնների և կարգավորումների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը Հայաստանում վերջին ամիսներին անընդհատ աշխատել է համապարփակ մոտեցմամբ՝ վիզայի համար դիմող հայերի սպասարկումը բարելավելու համար: Այդ աշխատանքը ներառում էր այն որոշումը, որ 2025 թվականի հուլիսից վիզայի դիմումները պետք է ներկայացվեն արտաքին ծառայություն մատուցող TLS Contact-ին, մինչդեռ վիզայի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացնում է դեսպանատունը։
Զուգահեռաբար, դեսպանատունը թարմացրել է իր տեղեկատվական համակարգը՝ պոտենցիալ դիմողներին վիզայի պահանջների մասին ավելի հարմարավետ ձևով տեղեկացնելու համար։Այս միջոցառումները հանգեցրել են նրան, որ դիմում ներկայացնելու սպասման ժամանակը զգալիորեն կրճատվել է: Դեսպանատունը հանրությանը կտեղեկացնի այս հարցում ապագա զարգացումների մասին»։
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը