ԵՄ-ի հետ համաձայնագիրը և Հայաստանյան հասարակության դերակատարությունը. Կարո Եղնուկյան

«Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանը առաջարկ է անում Հայաստանյան ՀԿ-ներին` քաղբանտարկյալների հարցի լուծման համար: «Վերջապես ստորագրվեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (ՀԸԳՀ) չնայած նրան, որ մինչև վերջին գիշերը ակնկալվում էր Պուտինի հեռախոսազանգը։ Եվրոպական արժեհամակարգին ձգտող հասարակությունը և նրանց ներկայացնող հասարակական կազմակերպությունները (ՀԿ) ողջունում էին ՀԸԳՀ-ի ստորագրումը  և Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Ֆորումի Հայաստանի Ազգային Պլատֆորմին (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) միացած ՀԿ-ները, լավ գիտակցելով, որ բարեփոխումների իրագործման համար դա միայն հնարավորություն է, եթե իհարկե Հայաստանի իշխանությունները  քաղաքական կամք դրսևորեն։ Այս պայմանագրով Եվրոպական Միությունը (ԵՄ) չի նախատեսում որևէ պարտադրանք կամ պատիժ պայմանագրի չիրագործման դեպքում, այլ միայն մատնանշում է ոլորտներ որտեղ կարիք ունեն բարեփոխումների և խոստանում է տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ծրագրի իրագործման շրջանակներում։ Ի տարբերություն Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող արդեն 20 ամյա պայմանագրի, ՀԸԳՀ-ի մոնիտորինգի պատասխանատվությունը բաժանվում է ԵՄ-ի և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի միջև, որը  մեր հասարակությանը և ՀԿ-ներին կարևոր դերակատարություն է տալիս։ Գաղտնիք չէ, որ այս իշխանությունները շահագրգռված չեն իրագործել ՀԸԳՀ-ի որևէ պայման։ Բոլոր ոլորտները որոնք նշված են ՀԸԳՀ-ում (մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, տնտեսական ազատականացում, մրցունակություն, հակակոռուպցիոն գործողություններ և այլն) որպես բարեփոխումների ենթակա տիրույթներ փոխկապակցված են և անմիջականորեն ազդելու են քաղաքական և տնտեսական մենաշնորհի դեմ, որն էլ իր հերթին հակասում է իշխանության ներկայացուցիչների անձնական շահերին։ Հարց է առաջանում․ ինչու՞ է Սերժ Սարգսյանն և բնականաբար ՀՀԿ-ն այդքան ոգևորությամբ ստորագրում մի պայմանագիր, որի իրագործման դեպքում կիրականանա իրենց մահը։ Առաջին հերթին նշենք, որ Սերժ Սարգսյանն այս քայլով որոշակի լեգիտիմություն հաստատեց ԵՄ-ի առջև խայտառակ ընտրություններից հետո։ Երկրորդ, Սերժ Սարգսյանը ցուցադրեց, որ ինքը ամենա «արևմտամետ» ՀՀԿ-ականն է և պայմանագրի «երաշխավորողը»։ Երրորդ, հասկանոլով, որ պայմանագրի իրագործումը մի քանի տարի հետո նոր կարող է առարկայական դառնալ, Սերժ Սարգսյանն «ապահովագրում» է իր իշխանության մի քանի տարվա անփոփոխ կյանք։ Չորրորդ, և երևի թե ամենակարևորըը՝ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ նորից կարող է «գցել միամիտ եվրոպացիներին» և գրանտներ ստանալ սնանկությունից փրկվելու համար։ Կարծես թե սա Սերժ Սարգսյանի կողմից խորամանկ քայլ էր, քանի որ հասարակությունը և ՀԿ-ները խանդավառված էին Հայաստանը ԵՄ-ին մոտենալու գաղափարով այն աստիճանի, որ ընդունել էին լուռ դիտորդի դեր, երբ իրականում պետք է պայմանագրի դերակատարի դիրքերից հանդես գային։ Նրանք չհասկացան, որ մի քանի տարի փափուկ բարձ է դրվելու իրենց գլխի տակ սուտ խոստումների սպասելիքով։ Բայց ոչինչ, այս խաբեության փուչիկը կարելի է շատ հեշտ և արագ պայթեցնել «կարճ միացում» տալով։ Պետք չէ սպասել տարիներ այլ կարելի է հենց այս պահին ստիպել իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ կատարելել։ Եթե իշխանությունները դա չեն կարող անել, ապա թող «խոստովանեն» ԵՄ գործընկերներին, որ իրենք ի սկզբանե բարի և անկեղծ մտադրություն չեն ունեցել։ Կեղծիքը բացահայտելու համար իշխանությունների առջև պետք է դնել այնպիսի մի հարց, որը եվրոպական արժեքհամակարգի առանցքային հիմնախնդիր է, որը չունի ժամանակային կամ կոնկրետ գործողությունից կախված նախապայման ՀԸԳՀ-ում։ Հետևաբար, առիթ չի տրվի իշխանություններին խուսափել հարցից պատճառաբանելով, որ «դրա ժամանակը դեռ չի եկել պայմանագրի համաձայն»։ Այդ հարցը պետք է լինի ակնհայտ, հեշտ ապացուցելի, անհապաղ լուծում պահանջող, քանի որ կոպտորեն խախտված է մարդու իրավունքները և անհամատեղելի է եվրոպական արժեհամակարգի հետ։ Այդ հիմնախնդիրը այս պահին առնվազն 81 քաղբանտարկյալների առկայությունն է (տես ցուցակ )։ Եվրոպական արժեհամակարգին հարող հասարակությունը և նրան ներկայացնող ՀԿ-ները չեն կարող որևէ վայրկյան հանդուրժել քաղբանտարկյալների գոյությունը, եթե նրանք իսկապես ցանկանում են ուղղորդվել դեպի Բրյուսել տանող ճանապարհը։ Այն, որ քաղբանտարկյլաներ կան Հայաստանում՝ բոլորի համար ակնհայտ և անհերքելի է (բացի իշխանություններին՝ հասկանալի պատճառներով), սակայն կարող է անհամաձայնություն առաջանալ քաղբանտարկյալի սահմանման հարցում, որն էլ ազդում է միայն քանակի վրա։ Բայց նույնիսկ սահմանման հարցում տարակարծություն չպետք է լինի քանի, որ 2001 թվականին Հայաստանը ընդունել է Եվրոպական Խորհրդի (ԵԽ) կողմից առաջ քաշած չափորոշիչները քաղբանտարկյալի բնորոշում ստանալու համար, որը 2012 թվականին Եվրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) վավերացրեց բանաձև 1900 «Քաղբանտարկյալ սահմանում» վերնագրով։ Առաջարկում եմ վերոնշյալ ՀԿ-ներին, այլ Հայաստանյան ՀԿ-ներին, կուսակցություններին և հանրահայտ անձանց միասնական ուղերձով դիմել Սերժ Սարգսյանին որպեսզի նա անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, որոնք այդ ուղերձում անուն ազգանունով ներկայացված կլինեն, քանի որ համապատասխանում են ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալի սահմանման չափանիշներին։ Միաժամանակ հարկավոր է հայտնել ԵՄ-ին ԵԽ-ին և ԵԽԽՎ-ին, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ է դրվել Սերժ Սարգսյանի առջև, որը բխում է ՀԸԳՀ-ի մարդու իրավունքների հիմնահարցից։ Այս պահանջը պետք է ներկայացվի որպես իշխանության կողմից բարի կամքի դրսևորում և այն նպատակ ունի հասարակությանը և ԵՄ-ին ապացուցել, որ իշխանությունները լրջորեն մտադիր են իրագործել ՀԸԳՀ-ն։ Եթե պահանջում նշված ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը քաղբանտարկյալներին ազատ չարձակի, ապա այս հասարակական համախմբումը պետք է կազմակերպի «հասարակական դատ»՝ հրավիրելով. . ԵԽԽՎ-ի փորձագետների, ԵՄ Մարդու Իրավունքների Հանձնաժողովի, ԵԽ-ի և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (ՄԻԵԴ) ներկայացուցիչների, որպես արբիտրաժի «դատավորներ» . Իշխանության ներկայացուցիչներին՝ մասնավորապես, դատախազությունից և արդարադատության նախարարությունից, որպես «մեղադրող» կողմ . Ենթադրյալ 81 կամ ավեի քաղբանտարկյալներն ու իրենց փաստաբաններն, որպես «պաշտպանյալ» կողմ . Դիտորդի դերում կարող են լինել բոլոր հետաքրքրված անձինք և կազմակերպությունները, օրինակ՝ Մարդու Իրավունքների Պաշտպանը «Հասարակական դատ»-ը քաղբանտարկյալ բնորոշման համար քաղաքական գնահատական արտահայտելու մեխանիզմ է հիմնվելով ԵԽԽՎ-ի չափորոշիչների վրա, ոչ թե իրավական դատավարության։ «Հասարակական դատ»-ին մասնակից «դատավորները», «մեղադրողները» և «պաշտպանյալները» պայմանական են և իրենց ներկայությունը պարտադիր չէ որպեսզի «հասարակական դատ»-ի յուրաքանչյուր կազմակերպիչ ՀԿ իր համար «դատավճիռ» կայացնի թե ով է քաղբանտարկյալ։ Սակայն բոլոր ՀԿ-ները պետք է օգտվեն նույն չափորոշիչներից՝ ԵԽԽՎ-ի տրամադրած։ Այս առաջարկի կիրառումը լակմուսի թուղթ կհանդիսանա իշխանության համար՝ իրենց իրական մտադրություւները ՀԸԳՀ-ն կյանքի կոչելու մասով։ Այս առաջարկի կիրառումը նաև «զորավարժություն» կլինի Հայաստանյան հասարակության համար՝ ԱլԳ ՔՀՖ-ի ղեկավարությամբ, տեսնելու համար թե ինչքանով արդյուվետ է լինելու իերնց մոնիտորինգը հետագա ՀԸԳՀ-ի իրագործման համար։ Հրապարակայնացումը «հասարակական դատ»-ի և եվրոպական կառույցների փորձագետների ներառումը բավարար քաղաքական ճնշում կհանդիսանա որպեսզի Սերժ Սարգսյանը ի վերջո ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին Հայաստանում։ Ծայրագույն դեպքում, եթե «հասարակական դատ»-ը չհաջողվեց, ապա այս նույն ՀԿ-ների համախմբումը պետք է ուղերձով դիմի ԵԽ-ին, որպեսզի Հայաստանի նկատմամբ հարուցվի խախտումների վարույթ, որտեղ ԵԽ-ն անհապաղ դադարեցնում է Հայաստանի քվեարկելու իրավունքը և ի վերջո դուրս հանի ԵԽ-ի կազմից, եթե մինչ այդ քաղբանտարկյալները ազատ չարձակվեն։ ՀԿ-ները հասարակության ձայնն են և եթե հիմա ձայն չբարձրացնեն ահագնացող քաղբանտարկյալների գոյության մասին, ապա նրանք կհեղինակազրկվեն և կարժեզրկվի նրանց առաքելությունը։ Շարունակելի․․․»

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ում վստահ չեն, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը «հարթ կանցնի». CNN «Նիկոլը վիզը ծուռ վազել է Միշուստինի մոտ»․ Ռուզան Ստեփանյան (video) Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է․ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ հոր դեմ կարած գործի մասին (video) Արևմուտքը թույլ չի տա փոխել Ուկրաինայի վարչակարգը, այն իրենց լիովին բավարարում է. Նիկոլայ Ազարև ՇՏԱՊ․ Հայրս գիտե՞ք՝ իր ունեցվածքը ոնց է ձեռք բերել․ Ծառուկյանի դստրերը՝ դատարանից (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով Պատրաստվե՛ք, մենք գնում ենք բազմաճակատ պայքարի․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Մակրոնը լավ է, նա հանդիպել է Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաայի հետ․ Ելիսեյան պալատ Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Գագիկ Ծառուկյանը մի նախադասությամբ պանիկայի մեջ է գցել Նիկոլին․ Հովհաննես Շահինյան (video) Խաղաղության խորհուրդը ՀԱՄԱՍ-ից զինաթափում է ակնկալում Քաղաքական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ, նախ մանդատը գողացան, հիմա էլ սա․ Սաղաթելյան Նիկոլը փողի խնդիր ունի․ ամեն ինչ խլելու է․․․ (video) Նիկոլ Փաշինյանը շատ մեծ գումար է պահանջել Գագիկ Ծառուկյանից․ հիմա ի՞նչ կլինի․ Ռուզան Ստեփանյան (video) Ընդդիմությու՛ն, շտապ դուրս եկեք ու ստեղծեք պետական դիմադրություն․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Նազիկ Ավդալյա՛ն, Արթուր Ալեքսանյա՛ն, թքա՛ծ ունեմ ձեր վաստակի վրա, եթե հիմա լուռ եք․ Նարե Սոսե (video) «Մարդկանց բոմժ սարքողն ինքն է գերագույն գլխավոր բոմժը»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլին (video) Դամասկոսում պայթյnւնների հետևանքով տnւժել է առնվազն 18 մարդ. Սիրիայի ՆԳՆ Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Մակրոնը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է, ամեն ինչ եղել է օրենքի և իրավունքի շրջանակում. Իվետա Տոնոյանը՝ առգռավված կենդանիների մասին Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել Նիկոլ Փաշինյա՛ն, կոնկրետ այս հարցին պատասխանեք․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am