Բաքվում կրկին շամպայն կբացեն ու կնշեն հայկական կողմի հերթական խայտառակ և քաղաքական առումով կործանարար ձախողումը

Այսօր առավոտյան Բաքվում կրկին շամպայն կբացեն ու կնշեն հայկական կողմի հերթական խայտառակ և քաղաքական առումով կործանարար ձախողումը։

Խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ փաստացի Արցախյան թեման և արցախցիների վերադարձը փոխանակել Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» տերմինի օգտագործումը դադարեցնելու հետ։
Մասնավորապես, առաջարկն արվել էր այնպիսի ոգով, թե իբր այդ «խեղճ» Ադրբեջանը ստիպված է մեծացնել ռազմական բյուջեն ու տարածքային հավակնությունները Հայաստանի ամբողջ տարածքի վրա՝ կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ներքո, այն մարդկանց պատճառով, ովքեր հիշում են, որ Արցախը օկուպացված է, իսկ արցախահայերը՝ վտարված են իրենց տներից կամ սպանված են թուրք-ադրբեջանական օկուպանտների կողմից։
Ակնհայտ է, որ այս մեկ հայտարարությամբ հայկական կողմն իրականացրեց այն, ինչին Ադրբեջանը ձգտում էր երկար ժամանակ․

1․ Փաստացի օրենքից դուրս հայտարարեց արցախահայերին և ընդհանրապես Արցախի որևէ հիշատակում՝ հայտարարելով, թե Արցախի օկուպացված հատվածի վերաբերյալ ցանկացած հիշատակում իբր կարող է պատճառ դառնալ, որպեսզի Ադրբեջանը առաջ մղի լիովին սուտ և անասնական  «Արևմտյան Ադրբեջանի» թեզը։

2․ Հայկական իշխանությունները փաստացի լեգիտիմացրին Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ՝ դնելով Արցախի օկուպացիայի հարցը նույն քաղաքական հարթության վրա, ինչ Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի նկատմամբ։

3․ Հայակական կողմը  «փակելով» Արցախի հարցը՝ փոխարենը Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել «գռգռող տերմինաբանությունից»՝ օրինակ  «Արևմտյան Ադրբեջան» անվանումից։ Բայց բուն խնդիրը նրանում է, որ Հայաստանի տարածքը թյուրքալեզու, քոչվոր ցեղերով բնակեցնելու հարցն ուղիղ որևէ կերպ չի մերժվում հայկական իշխանությունների կողմից և այս պարագայում  քննարկվում է բացառապես տերմինաբանության տեսանկյունից։
Դա, ի դեպ, հիշեցնում է «Թրամփի երթուղին», երբ Հայաստանի մասնատումը թուրք-ադրբեջանական տանդեմին Սյունիքով միջանցք տրամադրելու քողի տակ ներկայացվում է որպես «երթուղի», մինչդեռ իրականում այն միջանցքային տրամաբանության ներքո  է։

4․ Փաստացի «Արևմտյան Ադրբեջանի» բացարձակ անհեթեթությունը հայկական իշխանական վերնախավի թեթև ձեռքով ընդամենը մեկ օրում դարձավ բանակցությունների առարկա․ այսինքն՝ իրական և շոշափելի գործոն հայ-ադրբեջանական պաշտոնական բանակցություններում։

Միաժամանակ Հայաստանի իշխանությունները միջազգային և տարածաշրջանային հարթակներում առավելագույնս թուլացնում են Հայաստանի դիրքերը՝ օրենքից դուրս հայտարարելով Արցախի հարցի ցանկացած հիշատակում։
Դուք հասկանում ե՞ք՝ hայկական իշխանությունների ու թուրք-ադրբեջանական տանդեմի hամատեղ քայլերի տրամաբանությունը։

Եվ ևս մեկ բան. հիմա արդեն նույնիսկ ամենատգետ հիմարին էլ հասկանալի է, որ 2026 թվականի ընտրություններին հայ ընտրողները փաստացի քվեարկելու են կամ Հայաստանի պահպանման, կամ այն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու օգտին։

Արման Աբովյան

 

դիտվել է 512 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am