«Աէրոֆլոտ» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է Ռուսաստանի մայրաքաղաքի մի շարք օդանավակայանների ժամանակավոր փակման պատճառով։ Այս մասին են վկայում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։ Չվացուցակի համաձայն` ինքնաթիռը պետք է Ռուսաստանի մայրաքաղաքից դուրս գար դեկտեմբերի 11-ին` Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 10:00-ին։ «Ռոսավիացիայի» տեղեկությունների համաձայն՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Անվտանգության միջոցառումները կապված են անօդաչուների հարձակումների սպառնալիքի հետ։ Սահմանափակումների պատճառով հետաձգվել է նաև Եկատերինբուրգ-Երևան չվերթը։
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը