«Հոգևորականներն իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ» պնդումը հակաօրինական է ու հակազգային. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սկսած քպ-ական պաշտոնյաներից, վերջացրած այսպիսի խուրդա քարոզիչներով ու ֆեյքերով համառորեն՝ ամենօրյա ռեժիմով այն թեզն են առաջ տանում, թե «հոգևորականները չպիտի զբաղվեն քաղաքականությամբ»։

Եթե չոր իրավական տեսանկյունից նայենք, ապա դա հակասահմանադրական պնդում է։ Սահմանադրությունում չկա որևէ արգելք հոգևորականների՝ քաղաքականությամբ զբաղվելու մասով։ Միջազգային իրավունքի տեսակետից էլ է այդ պնդումը քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարում։ Այդ իրավունքները ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերում, որի տակ ստորագրել է Հայաստանը։

Այսօր այդ մասին մանրամասն խոսվեց նաև Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի տարեկան ամփոփիչ միջոցառման ժամանակ։

Նիկոլական քարոզիչները փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք ոչ թե Եկեղեցու վրա են հարձակվում, այլ «միայն քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների»։ Սա էլ է քարոզչական կուտ. իրենց խիստ մտահոգում է Եկեղեցու՝ ազգային ինստիտուտ լինելու փաստը։ Ու ժամանակագրորեն եթե նայեք, ապա ակնհայտ է, որ Եկեղեցու դեմ Նիկոլի արշավը սկսվել է դեռևս 2018-ի իշխանափոխության առաջին օրերից։

[Սա իմ միտքը չէ, բայց լրիվ համաձայն եմ.] Եկեղեցին իր ամբողջ պատմության ընթացքում բացի հոգևորից եղել է նաև քաղաքական կառույց։ Ոչ միայն Հայաստանում է այդպես։ Իսկ Հայաստանում առավել ևս Եկեղեցին ազգային-քաղաքական ինստիտուտ է եղել։

Աբսուրդ կլիներ, եթե օկուպացիոն ռեժիմը հազարամյակների պատմություն ունեցող հայկական հայրենիքի մասը հանձներ, իսկ Եկեղեցու սպասավորները լուռ մնային։

Ամփոփեմ. «հոգևորականներն իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ» պնդումը հակաօրինական է (թե՛ ՀՀ, թե՛ միջազգային իրավունքի տեսակետից)։ Այն նաև հակազգային է։

Կապ չունի, թե դեմքի ինչ վստահ արտահայտությամբ է այդ պնդումն արվում, այն կեղծիք է։

 

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am