Խայտառակ վիճակ է նաև մանկական հիվանդանոցներում՝ միջանցքներում տեղ ու դադար չկա. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանում ահագնացող սուր շնչառական հիվանդությունները, հատկապես երեխաների շրջանում, իրական պատուհաս է դարձել հանրության համար։ Գրեթե ընտանիք չկա, որտեղ չլինի հիվանդ երեխա՝ հիմնականում բարձր ջերմություն ու անբնական կոշտ, խեղդող հազ։

Բնականաբար երեխաները չեն հաճախում դպրոց կամ մանկապարտեզ, որն էլ իր հերթին ուղղակիորեն ազդում է կրթական պրոցեսին։ Այս պատկերն ակնհայտ է, սրա մասին գիտենք բոլորս, քանի որ բոլորիս մոտ էլ նույն պատկերն է։ Խայտառակ վիճակ է նաև մանկական հիվանդանոցներում՝ միջանցքներում տեղ ու դադար չկա։

Տրամաբանական է, որ դպրոցներում սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունները բավական շատ են, սակայն դպրոցներում հեռավար ուսուցման անցնելու կամ ձմեռային արձակուրդները տեղափոխելու մտադրություն պարզապես չկա։ Դպրոցներ կան, որտեղ որոշ դասարաններում 10–15-ից ավելի բացակա են լինում այս օրերին, մինչդեռ բացակայությունների իրական թիվը պարզապես չի արձանագրվում։

Ահա այս ֆոնին ԿԳՄՍ ու առողջապահության նախարարներ կոչվածները, միմյանց հերթ չտալով, դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են, թե «իրավիճակը վերահսկելի է, համաճարակային իրավիճակ չկա, դասապրոցեսները դադարեցնելու կարիք ևս չկա»։ Ավելին՝ հպարտ հայտարարում են, թե «դասապրոցեսը կանգնեցնելու անհրաժեշտություն չկա, և միայն բացակայությունների 20 տոկոսից ավելիի դեպքում է, որ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման»։

Ըստ էության՝ բացակայությունների թիվը հաշվվում է էլեկտրոնային մատյաններում տեղ գտած գրառումներով, սակայն, որպես կանոն, այս դեպքերում ուսուցիչները հորդորում են հիվանդ երեխաներին դպրոց չբերել՝ խոստանալով, որ բացակայությունները չեն դրվի, ինչն էլ նախարարուհուն նման տեքստեր ասելու առիթ է ընձեռում։

Ինչպես բոլոր մյուս ոլորտներում ենք տեսնում, գերզգայուն այս հատվածում ևս տոտալ «բարդակ» է, և պատասխանատուները, ուղղակի չտիրապետելով իրավիճակին, խելքներից դուրս որոշումներ են կայացնում՝ մատաղ սերնդին դարձնելով ուղղակի թիրախ»։

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում իրեն օրինակելի, կիրթ ու պարկեշտ դրսևորած մարդը՝ Աշոտ Մինասյանը, շարունակում է ճաղերի հետևում մնալ «ՔՊ-ն թափառաշրջիկ, փողոցային պեռաշկի ուտողների հավաքածու է»․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողն ու դրա հետ կապ ունեցողը թուրք միաբջիջ անխիղճ է․ Գրիգորյանի ընկեր (video) Նիկոլը կրկնում է Ալիևի քայլերը, որ հանկարծ հետ չմնա․ Երվանդ Բոզոյան (video) Սրբազանների խուցը դատարկ չի մնալու․ ձեր հերթին սպասե՛ք․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Թրամփը դեռ մեծ հարված է ստանալու, սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «50/50-ն էլ եք դուք, կոռուպցիոներն էլ եք դուք, հող հանձնողն էլ եք դուք»․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Ալիևը խաբեց Թրամփին և Նեթանյահուին․ Երվանդ Բոզոյան (video) «Խամենեի որդին ար*ան վերժ ունի․ սպասե՛ք»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկոլը խելագարության եզրին է, հենց հիմա նա թաքցնում է իր ամենամեծ վախը». Երվանդ Բոզոյան (video) Պիտի ուժեղ, հզոր ղեկավար լինի, որ վախենան․ Հարցում (video) Սպասե՛ք, շատ շուտով ԱՄՆ-ն զոհաբերելու է Նեթանյահուին․ Հայկ Նահապետյան (video) ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո (video) Ինքնաձիգը, որով սպանել են Վալոդյա Գրիգորյանին, որտե՞ղ է հաշվառված եղել․ նոր մանրամասներ (video) Իսկական հայը Փաշինյանին քվե չի տա, իսկ թուրքացած հայերը՝ կտան․ Հարցում (video) Դատարանում դիտել են Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վայրի տեսանյութը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ ԱՀԿ-ն կհետաքննի Իսրայելի կողմից Լիբանանում ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին հաղորդագրությունը Ձերբակալվել է Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող օտարերկրացին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է Նարեկ Օհանյանը իր կիսակառույց տունը տվել է Գեւորգ Հարությունյանին․ նոր մանրամասներ (video) Հայաստանը Քոչարյանի կարիքն ունի. politik.am Նիկոլի քեֆին նայե՛ք․ Իրանը հայ ժողովրդից պատասխան է պահանջելու․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am