Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հրաժարվել է ընդունել հիվանդին, նա մահացել է տանը

Մեր օրերում, ցավոք, լինում են դեպքեր, երբ բուժաշխատողները մոռանում են իրենց երդումը՝ խաղալով մարդկային կյանքերի հետ։ Օրեր առաջ նման դեպք է տեղի ունեցել Երեւանում՝ պատճառով դառնալով երիտասարդ կնոջ մահվան։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երիտասարդ կինը ունեցել է երիկամային անբավարարություն ու ծանր վիճակով շտապօգնությունը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», որտեղ նախկինում բուժօգնություն է ստացել, սակայն այստեղ հրաժարվել են հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, թե տեղ չունեն, որի հետեւանքով հիվանդը գնացել է տուն ու մահացել։

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հետ՝ դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, որտեղից պնդեցին, թե հիվանդանոցը երբևէ չի մերժում։ Մերժում է միայն այն դեպքերում, եթե համապատասխան ծառայություն կամ բժիշկ չունի, մնացածը ամբողջությամբ կարգավորվում է իրավական ակտերով։ Այսինքն՝ կամայական որևէ բան տեղի չի ունենում։

Փաստն այն է, որ հիվանդին չեն ընդունել, փաստն այն է, որ հիվանդը մահացել է, փաստն այն է, որ բուժաշխաղոները, այդ թվում՝ շտապօգնության, իրենց թույլ են տվել բուժաշխատողին ոչ հարիր, այդ թվում կոպիտ վարքագիծ, իսկ հետո էլ ասում են, թե ինչու են բուժաշխատողների նկատմամբ, մասնավորապես, կանչերի դեպքում, քաղաքացիները կոպիտ լինում։ Բռնությունն ամենեւին չենք արդարացնում, սակայն առողջապահության նախարարությունը մտածելու շատ բան ունի՝ բուժանձնակազմին թերեւս պետք է վարքականոն սովորեցնել։

Մահացած հիվանդի անունը չենք հրապարակում անհատական տվյալների պաշտպանությունը կարեւորելով։ Առավել եւս, երբ նյութի նպատակն է՝ ԱՆ-ի ուշադրությունը հրավիրել երեւույի վրա, ինչը բացառիկ դեպք չէ։

դիտվել է 686 անգամ
Լրահոս
Ես ձեզ դատի կտամ, եթե․․․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին (video) Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունների հետ «Նիկոլին ասել են՝ 3 ամսից չե՛ս լինելու․․․ »․ Երվանդ Բոզոյանը փակագծեր բացեց (video) Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, Սաուդյան Արաբիայում կասեցվել են հյուպատոսական ծառայությունները Ծեծկռտուք՝ Արաքսում․ գյուղացիների պատմելով՝ ծեծել են ՔՊ-ական համայնքապետ Ղազար Ղազարյանին «Ռուբեն Ռուբինյանի ցինիկ պահվածքն՝ Արմենուհի Կյուրեղյանի ելույթից առաջ» (video) Խայտառակ թվեր․ ՀՀ-ում աշխատող աղքատի կյանքի որակը նվազել է, մեծ գնաճ կա․ Թադևոս Ավետիսյան (video) Հայաստանը ճակատագրական սխալ է թույլ տվել․ ի՞նչ կանի Իրանը․ քաղտեխնոլոգ (video) Բահրեյնում ոչնչացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբի գլխավոր շենքը․ ԻՀՊԿ Տիկին Գալյա՛ն, ասում եմ՝ նեղանում եք․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ավելի շատ ռազմական հարվածներ է հասցրել այլ երկրներին, քան ԱՄՆ որևէ այլ նախագահ․ Axios «Նման գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում, իսկ հետողորմյաներն արդեն լինելու են ժամկետանց». Արմեն Հովասափյան Խուճապի մեջ ենք, հեսա ընտրություններ են․ Ալեն Սիմոնյան (video) Ձեր պարեկները 18,5 կգ մարիխուանա են ցանկացել իրացնել․ Ագնեսա Խամոյան Մենք գիտենք, թե որտեղ է Նեթանյահուն. Իրանի բարձրաստիճան ռազմական գործիչ «Սրանք փոսեր չեն, սրանք ավելի քան 160 աղջիկների՝ 6-12 տարեկան, և նրանց ուսուցիչների գերեզմաններն են…». Աբովյան Շատ զգայուն հարց ա, անհետ կորած մարդիկ կան, որ ցուցակներում չկան, ո՞նց ընդգրկենք. Դանիելյան (video) Տիկի՛ն Գալյան, հարցերի՛ս պատասխանեք. Արթուր Խաչատրյան (video) Լրատվամիջոցները բացահայտել են, թե ինչպես է Իսրայելը պարզել Խամենեիի գտնվելու վայրը Իրանը հայտարարել է 787 զոհի մասին ՀՀ-ն իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին․ բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին․ Հովիկ Գրիգորյան «Մարզում Նիկոլին ասել են՝ դու թուրք ես, հունից դուրս է եկել». պահեստազորի գնդապետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am