Մեկ օրում չորս մարդու կյանք խլшծ տղամարդը անմեղսունակ է ճանաչվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը, որն արդեն 15 տարի որսորդմիության անդամ է և վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել և կարող է խուսափել պատասխանատվությունից։

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մեկ օրում չորս անձի սպանության գործով կալանավորված 61-ամյա տղամարդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակված։ Ընդ որում, վերջինս ՔՊ-ական է եղել։ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնել են, որ տղամարդն անգամ ՔՊ գրասենյակից ստացված զանգի հիման վրա Կոտայքից՝ իր մի քանի համագյուղացիների հետ, մեքենայով գնացել էր Գյումրի՝ աջակցելու Սարիկ Մինասյանին՝ ընտրությունների ժամանակ և այժմ, փաստորեն, մեկ օրում չորս անձի կյանք խլած ՔՊ աջակցին անմեղսունակ են ճանաչել։ Դատահոգեբուժական փորձաքննությամբ նշվել է, թե Թադևոս Հովակիմյանն ունի «զառանցական խանգարում» և որ դեպքի ժամանակ արարքները կատարվել են՝ զառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար և ղեկավարել դրանք։ Փորձաքննությամբ նշվել է, որ անձը սոցիալապես խիստ վտանգավոր է, ուստի կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության՝ հոգեբուժական բաժանմունքում։

Ուշագրավ է, որ անմեղսունակ ճանաչված անձը 15 տարի որսորդմիության անդամ է, երկու տարի առաջ ձեռք է բերել հրացան, ունի նաև վարորդական իրավունք, թե ինչպես է անձը հաղթահարել հոգեբանական համապատասխան թեստերը՝ զենք գնելիս կամ վարորդական իրավունք ձեռք բերելիս՝ պարզ չէ, համենայն դեպս, դրանք հարցեր են, որոնց պատասխանն այժմ չկա, ինչը կասկածների տեղիք է տալիս։

Տղամարդը ցուցմունքներում պատմել է, թե իր հարևանի հետ արդեն 20 տարի չի շփվել, չեն բարևել միմյանց, իրենց հարաբերությունները վատացել են՝ վերջինիս ամուսնությունից հետո։ Մեղադրյալը ցուցմունքներում հաստատել է, որ իր հարևան ամուսններին դիտավորությամբ է սպանել, մասնավորապես, մոտեցել է գազար հավաքող հարևանին՝ թիկունքից, սպանել է դիտավորությամբ, կրակելուց հետո մոտեցել և ևս մեկ անգամ է կրակել՝ գլխին, իսկ կնոջն իբրև սպանելու ցանկություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, հետո էլ սպանել է մյուս զգույգին։ Ընդ որում՝ չարագործի զոհերից մեկը բնակվում է արտերկրում եւ վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրն էլ իր ծանոթի հետ գնացել էին բնության գրկու հանգստի։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանություններից հետո չարագործը գնացել էր քեռու տուն, որտեղ էլ պատմել էր իր «հերոսությունների» մասին։ Ավելին՝ քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ ցուցակ է եղել, որոնց սույն անձը նպատակադրված է եղել սպանել։ ՔԿ-ից ավելի վաղ ասել էին, որ ցուցակի հետ կապված չունեն մեկնաբանություն։

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ 60-ամյա տղամարդը ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է ավտոմեքենայում: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը):

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Գողության դեպք՝ Երևանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հրաժարվել է ընդունել հիվանդին, նա մահացել է տանը Վրաստանում ցուցարարների փոքր խմբերին արգելել են փակել փողոցները ՔՊ–ական պատգամավորի ազգականին ծեծել են ու աչքերին արցունքաբեր գազ փչել Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի հասնող տներ. փաստաբանը՝ ՔՊ-ականին Փաշինյանը խաբել է, դժոխքը շարունակվում է. Հայաստանում սարսափ կինո է. լրագրող Ըստ ամերիկյան Axios-ի՝ Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Եպիսկոպոսին կալանք տված դատավորը հանդուրժողաբա՞ր չի բանտարկել հարբած վարորդին Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը Հակառուպցիոն դատարանը 2024-ին մերժել է Կճոյանի դեմ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը Դատարանը Գրիգորի Խաչատուրովի քրեական հետապնդումը վերացրեց. «Առավոտ» Փորձո՞ւմ են ներքաշել իրենց կեղտոտ խաղերի մեջ․․․ Ժողովրդագրական լուռ փլուզում․ «աճող» տնտեսության կողքին՝ նվազող ծնունդներ․ Դավիթ Անանյան Սա ինքնիշխան ղեկավարի պահվա՞ծք է․․․ Ողջ շաբաթ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Թուրքիայի ազդեցությունն ավելի տեսանելի է ԱՄՆ-ի քաղաքական կուլիսներում». Չավուշօղլու Հայր Սուրբը պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Արցախ․ ո՞ւր է մեր եղբայրը… չգիտենք… Տ. Զաքարիա Մեկ օրում չորս մարդու կյանք խլшծ տղամարդը անմեղսունակ է ճանաչվել Նիկոլի ռեժիմն անցողիկ է, իսկ համամարդկային արժեքները՝ մնայուն, արեք այնպես, որ հետո երկխոսել լինի Արարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ»-ը ու «ՎԱԶ 2106»-ը․ կա զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am