Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին

Մոլագարն առաջարկում է Պատարագից առաջ հնչեցնել Հայաստանի հիմնը և Եկեղեցում կախել Հայաստանի դրոշը: Ինչ է դա նշանակում և ինչ հետևանքներ է դա կարող ունենալ:

Նշանակությունը

----------

Ավանդական եկեղեցիները նման պրակտիկա չունեն․ ո՛չ Կաթոլիկ, ո՛չ Ուղղափառ եկեղեցիներում Պատարագի ժամանակ երկրների հիմնը չեն հնչեցնում, նաև ազգային դրոշ չեն ցուցադրում: Ինչի համար, որովհետև Կաթոլիկ եկեղեցիները գործում եմ բազմաթիվ երկրներում և դրոշներ կախելով և հիմնը երգելով, փաստորեն, պառակտում են Եկեղեցին ըստ ազգային հատվածների՝ խաթարելով Եկեղեցու միասնությունը:

Ուղղափառ եկեղեցիները նույնպես գործում են տարբեր երկրներում, օրինակ՝ ռուսական, վրացական կամ սերբական եկեղեցիներն ունեն թեմեր տարբեր երկրներում, և այդ երկրներում թույլ չեն տա, որ իրենց ուղղափառ համայնքներում, որտեղ անդամների մեծամասնությունն այդ երկրների քաղաքացիներն են, այլ երկրի դրոշը կախեն կամ հիմնը նվագեն: Այսինքն, եկեղեցիները, լինելով ազգային ինքնության միավորող գործոնը, այն չեն խաթարում ըստ պետական պատկանելության: Եկեղեցին վերպետական ազգային եկեղեցի է, որը միավորում է Սփյուռք ունեցող ազգերին՝ դառնալով ազգային ինքնության կարևորագույն հիմնաքար:

Իսկ կա՞ արդյոք նման պրակտիկա այլ եկեղեցիներում: Կա, ինչն այստեղ լուրջ խորհելու հիմքեր է տալիս: Օրինակ, ԱՄՆ բողոքական եկեղեցիներում՝ մկրտական, մեթոդիստական կամ երեցական համայնքներում Պատարագների ժամանակ երբեմն կատարում են ազգային հիմնը և եկեղեցիներում կախում են ազգային դրոշը: Դա բողոքական եկեղեցիներին բնորոշ առանձնահատկություն է:

Հետևանքները

---------

• Եթե Հայաստանի եկեղեցիներում կախեն դրոշն ու երգեն ազգային հիմնը, ապա նունը պետք է անեն մյուս երկրներում՝ ԱՄՆ-ում ԱՄՆ հիմնը երգեն ու կախեն ԱՄՆ դրոշը, Ֆրանսիայում՝ ֆրանսիականը, Թուրքիայում թուրքական և այլն: Այսինքն, Հայ Առաքելական Եկեղեցին դրանով կդադարի լինել ազգային ինքնության հիմնաքար, ինչը կլինի դաժանագույն հարված Սփյուռքին՝ ժամանակի ընթացքում այն քայքայելով:

• Փաստորեն, Մոլագարը փորձում է հայերի դավանափոխությունն իրականացնել՝ իր շուրջը համախմբելով Հայ Եկեղեցու որոշ եպիսկոպոսների, որոնք նույնպես լծվել են դավանափոխության գործին:

Պատահական չեն նաև Մոլագարի այն թեզերը, որ կաթողիկոս պետք է ընտրի ժողովուրդը, իսկ մինչ այդ կաթողիկոսի տեղապահը պետք է լինի ամուսնացյալ քահանա: Այս թեզերը գալիս են հաստատելու այն կանխավարկածը, որ Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 429 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am