Հանրային եթերում պնդել, թե Հայրապետի անվան զեղչումը չի աղճատում պատարագի խորհուրդը, եկեղեցաբանական անհեթեթություն է․ Ռուբեն վարդապետ

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրառում է կատարել «Հանրային եթեր՝ քաղաքական ֆիլտրով» վերնագրով, որում նշել է․

«Ավելի ազնիվ կլիներ ասել, որ ՀՀ վարչապետն է պահանջել Սուրբ Պատարագին իր ներկայությամբ չհնչեցնել Ամենայն Հայոց Հայրապետի անունը, եւ մենք էլ այդ պահանջը կատարելիս զոհաբերել ենք նաեւ թեմի առաջնորդի անվան հիշատակումը, քան եթերից եթեր անհասկանալի եւ անհիմն պատճառաբանություններով պնդել, թե հիշատակությունների զեղչումը չի աղճատում պատարագի խորհուրդը։ Չիմանալ կամ իմանալով մոլորեցնել կարող եք հասարակությանը, բայց Հայ եկեղեցու ուղղափառ մտածողությունն ու ծիսականոնական դրությունը ձեւախեղել չեք կարող։

Իսկ ի՞նչ է ասում եկեղեցու վարդապետությունը Սուրբ Պատարագի հիշատակությունների մեջ եպիսկոպոսապետի կամ եկեղեցու առաջնորդի անվան հնչեցման առնչությամբ։ Աստվածաբանական լեզվից պարզ մեկնաբանմամբ՝ հիշատակել նշանակում է՝

1. Ճանաչել եկեղեցու առաջնորդի դավանական ուղղափառությունը.
2. Հաստատել եկեղեցական համայնքի հաղորդութենական միությունը ամբողջ եկեղեցու եւ նրա առաջնորդի հետ.
3. Ընդունել եկեղեցու առաջնորդի իշխանությունը եւ պահպանել հնազանդության ուխտը։

Չհիշատակել նշանակում է՝
1. Չճանաչել եկեղեցու առաջնորդի դավանական ճշմարտությունը.
2. Հայտարարել նրա հետ հաղորդության միության խզման մասին.
3. Մերժել եկեղեցու առաջնորդի իշխանությունը։

Հիմա ընդհանուր պատկերը վերջին շրջանում. ՀՀ տարածքի բոլոր թեմերում եւ համայնքներում Սուրբ Պատարագի բոլոր արարողությունների ընթացքում հիշատակվում է Ամենայն Հայոց Հայրապետի անունը, նաեւ թեմի առաջնորդի եւ պատարագիչ քահանայի, որը նախատեսված է պատարագամատույցով։ Չի հիշատակվում միայն այն ժամանակ, երբ արարողությանը ներկա է ՀՀ վարչապետը, անգամ զեղչվում է թեմի առաջնորդի անունն իր իսկ ներկայությամբ, որոշ դեպքերում չի հիշատակվում նաեւ պատարագիչ քահանան։ Այսինքն՝ Վեհափառի անունը զեղչելու նպատակով թեմի առաջնորդն ու քահանան գնում են «ինքնազոհաբերության»

Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցաբանական անհեթեթություն։ Այն, ինչ կատարվում է, դուրս է հավատքի, դավանանքի, եկեղեցու խորհրդական կյանքի իմաստից ու տրամաբանությունից։
Այնպես որ զուր են ջանքերը երեւալու կա’մ անգետ, կա’մ գիտուն եւ մոլորեցնող, կամ էլ՝ անգետ ու մոլորեցնող»։

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am