Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունը խախտող գործողություններից․ քաղհասարակությունների պահանջը՝ Փաշինյանից

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հանրային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ ստորագրյալների, խաթարում են եկեղեցու ինքնավարութունը։

 Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ․

 «Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և դատաիրավական համակարգի մարմինների անկախության ոտնահարումների, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանված իրավունքի կոպիտ խախտմանը։

Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։

Ապօրինի և դատապարտելի են իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը: Անընդունելի են նաև Եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի և եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձևավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը։

Խստորեն դատապարտելի է նաև ՀՀ ուժային կառույցների, ներառյալ Ազգային անվտանգության ծառայության, կողմից Եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Նման գործելաոճը ոչ միայն պետական պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում է, այլև Ազգային անվտանգության ծառայության գործունեության նպատակներից և խնդիրներից անթույլատրելի շեղում։

Մտահոգիչ ենք համարում նաև քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրումը Եկեղեցու սպասավորների նկատմամբ, անօրինական և անհարկի ազդեցություն ունենալու նպատակով, այդ թվում՝ կալանավորումը՝ որպես պատիժ և հանրային իշխանություններին ցանկալի վարքագծի դրսևորման նպատակով գործիք կիրառելը։

Անընդունելի է հանրային իշխանության ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակվող և Եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելություն ու վիրավորանք պարունակող խոսույթի ձևավորումը, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի տարածումը՝ գործի դնելով, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տեղեկատվական խողովակները։ Կարծում ենք, որ այս տեսակ գործողությունները կարող են խիստ բացասականորեն ազդել արդեն իսկ փխրուն հանրային համերաշխության վրա՝ հանգեցնելով առավել խորը բևեռացման ու անհանդուրժողականության։

Հավատացած ենք, որ Եկեղեցու ցանկացած բարեփոխում և բարենորոգում պետք է տեղի ունենա Եկեղեցու ներսում՝ կրոնական կազմակերպության գործունեության ազատության և ինքնավարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները, առանց որևէ խտրականության և այլ կրոնական կազմակերպությունների հետ հավասար պայմաններում։

Հաշվի առնելով վերոգրյալը վերստին պահանջում ենք՝

Հանրային իշխանության ներկայացուցիչներից, և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրությունը և ներպետական օրենքները, ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները խախտող գործողություններից՝ Եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարությունը, ինչպես նաև դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ կատարել ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը։

Հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ իրենց հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները, չօգտագործել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթ,

Դատավորներից՝ իրենց լիազորություններն իրականացնել անկախ և ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների պահպանմամբ, այդ թվում՝ ազատության իրավունքի և կալանավորումը որպես ծայրահեղ խափանման միջոց կիրառելու սկզբունքները,

Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության և օրենքների պահանջներով, ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը,

Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները անկախ՝ հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց»,- ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են ներքոհիշյալ կազմակերպություններն ու անհատները։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Երևանի մամուլի ակումբ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Արդարության նոր մշակույթ ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Գայանե Շագոյան, Մշակութային մարդաբան

Իզաբելլա Սարգսյան, Կրոնի կամ համոզմունի ազատության հարցերով միջազգային փորձագետ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Տիգրան Պասկևիչյան, Լրագրող-հրապարակախոս

Սարհատ Պետրոսյան, Ճարտարապետ, քաղաքային պլանավորող

Ինգա Հարությունյան, Հոգեբան, սոցպաշտպանության ոլորտի մասնագետ

Ապրես Զոհրաբյան, Արևելագետ

Արամ Ղանալանյան, Ճարտարապետ-տեսաբան

Արսեն Հակոբյան, Մշակութային մարդաբան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

 

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի քրեական գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Վանաձորում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ «Սատանան մտավ մեջս»․ Նիկոլի ընտրողի արդարացումը (video) ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ․ Աբրահամյան Ողբերգական դեպք. հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ» 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» ԵՄ-ն զգուշացրել է Ռեալը պատրաստվում է առաջին առաջարկն անել Ռոդրիի համար․ հայտնի է գումարի չափը Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է Կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի 28-ամյա երիտասարդին ձերբակալել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակ Հայաստանը Մ-17 ԱԱ-ում պայքարում է երեք բրոնզե մեդալի համար Երևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am