Շաբաթներ առաջ ՀՀ ազգային Ժողովը հավանություն տվեց Ռուսաստանից 100 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի մասին համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտնում են «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից:
Սակայն, ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրվեց 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի համանման հայ-ռուսական համաձայնագիրը: Այն ուժի մեջ մտավ միայն 2016 թվականի փետրվարին, ու դրա սահմաններում գնված զենքը պետք է մատակարարվեր 2016 եւ 2017 թվականների ընթացքում (վերջնաժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է):
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարբերաբար ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումներով ստանում է տեղեկատվություն նշված համաձայնագրի սահմաններում Հայաստանի ունեցած վարկային պարտավորությունների չափի վերաբերյալ: Այդ չափը հավասար է Հայաստանին մատակարարված կամ արտադրական որոշակի ցիկլ անցած զենքերի ընդհանուր արժեքին:
Այսպիսով, ի պատասխան մեր հարցմանը պարզվեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ հայկական կողմի՝ այդ պայմանագրով վարկային պարտավորությունների չափը կազմում է 111,4 միլիոն ԱՄՆ դոլար: Այլ կերպ ասած, զենքի մատակարարման վերջնաժամկետից երկու շաբաթ առաջ հայկական կողմը ստացել է 200 միլիոն դոլարի զենքից ընդամենը 55 տոկոսը:
Ինչպես երեւում է գծապատկերից 111,4 միլիոնի զենքի մեծ մասը մատակարարվել կամ արտադրվել է 2016-ի դեկտեմբերին եւ 2017-ի սեպտեմբերին, նոյեմբերին ու դեկտեմբերին:
Դժվար է ասել, թե արդյո՞ք մինչեւ դեկտեմբերի վերջը ռուսական կողմը կհասցնի մատակարարել մնացած 88,6 միլիոն դոլարի զենքը: Հասկանալի չէ նաեւ, թե ի՞նչ կլինի, եթե զենքի մի մասը, այնուամենայնիվ, չմատակարարվի նշված ժամկետում:
Հ.Գ. Ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էր (80-ականների, 70-ականների եւ անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաեւ համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը, օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները եւ «Смерч» համազարկային կրակի համակարգերը: «Իսկանդեր» տակտիկական հրթիռները Ռուսաստանից ձեռք են բերվել այս պայմանագրից դուրս:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը