Գարշանք ու գարշահոտություն են տարածում․ Շոկ։ Ցավ։ Ցասում։ Վրդովմունք։ Ամոթ

Շոկ։ Ցավ։ Ցասում։ Վրդովմունք։ Ամոթ։


Ահա կարճ նկարագրությունը այն զգացումների, որոնք մարդիկ ապրում են այս իշխանության` վերջին տարիների կառավարման ընթացքում։ Այն խայտառակությունը, որը տեսնում ենք 2020 թվականից հետո, պարզապես չի կարող արտահայտել այն զգացողությունը, որն այսօր ունեն մարդիկ։ 

Մարդիկ հիմար չեն և հասկանում են, որ Եկեղեցու շուրջ տեղի ունեցածն ունի ամբողջովին հակապետական և ապազգային  բնույթ։ Իշխանություններին պետք է ընտրություններից առաջ հնարավորինս մաքրել քաղաքական դաշտը, և միաժամանակ՝ հոգեբանորեն հասցնել ժողովրդին բացարձակ դեգրադացիայի վիճակի։ 

Բայց մշակված սցենարները փլվեցին ժողովրդի՝ իրեն անասնացելու փորձերի մերժման պատճառով, և այդ ամբողջ «թավշյա» խայտառակությունը, որը ծավալվեց Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, դրա ամենավառ ապացույցն է։ Այստեղ իշխանությունն անկասկած պարտվեց մարդկանց՝ սովորական հայերին, ովքեր հստակ ցույց տվեցին իրենց վերաբերմունքը իշխանությունների կողմից իրենց երբեմնի արժանապատվությունը նսեմացնելու փորձերի նկատմամբ։ 
Ասել եմ, ասում եմ և շարունակելու եմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներն իրականացվում են նույն սատանայական տեխնոլոգիայով՝ երկրի վերածումը «գեոպոլիտիկ մատերիալի»՝ ոչնչացման համար, նրանց կողմից, ովքեր որոշել են, որ մենք՝ հայերս, պարտավոր ենք զոհել մեր կյանքը և երկիրը, որպեսզի ինչ–որ տեղ, ինչ–որ մեկը իրագործի իր աշխարհաքաղաքական ծրագրերը։

Ամենը, բացարձակ ամենը՝ սկսած կատաղի հակառուսականությունից, ազգային գաղափարական հիմնասյուների քանդումից, ազգի՝ փոխադարձ ատելությունից կատաղած ամբոխի վերածումից, հասարակության մեջ անօգնականության և հուսահատության զգացում ներարկելուց, ստերից ու կեղծիքից, «Եվրոպա» տանող միֆական ճանապարհից… ամեն ինչ արդեն եղել է, և այն երկրներն ու ժողովուրդները, որոնք հավատացին այդ ամենին, այսօր վճարում են իրենց ֆիզիկական գոյության գնով։

Ժողովուրդների ստրկացման և պետությունների ոչնչացման գլխավոր նպատակներից մեկը մարդկանց Աստծո հանդեպ հավատքի նվաստացումն ու սրբազանության ոչնչացումն է։
Այս բոլոր խեղկատակությունները և շինծու «պատարագները» ունեն մեկ նպատակ՝ մարդկանց հանել հոգեբանական հավասարակշռվածությունից, քանդել նրանց հավատը իրենց Հավատքի ու Պատմության, Մշակույթի և Հիշողության հանդեպ։

Գարշանք ու գարշահոտություն են տարածում այդ «ռեֆորմատորները», և արդեն կարևոր չեն նրանց ազգանուններն ու ծագումը, որովհետև բոլորը նույն գլոբալիստական փորձանոթից դուրս եկած մարդիկ են։
Միայն հիմարն է սովորում սեփական սխալների վրա, և եթե դեռ մեզ մոտ մի կաթիլ միտք մնացել է, ապա եկեք նայենք՝ ինչի՞ են հանգեցրել այդ նույն «մեթոդները» այլ ժողովուրդների համար, որոնց վրա այս ամենն արդեն կիրառվել է։
Տե՛ր Աստված, տուր մեզ ուժ՝ պարզապես ճշմարտությանը նայելու և չկրկնելու նրանց սխալները, ովքեր այսօր սեփական երկրի կորստի և իրենց որդիների արյան գնով «վճարում են» այս ամենի համար։

Գրել է Արման Աբովյանը

 

դիտվել է 949 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am