Մոլոգարը լրջորեն լծվել է հայերի դավանափոխության գործին․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մոլագարն առաջարկում է Պատարագից առաջ հնչեցնել Հայաստանի հիմնը և Եկեղեցում կախել Հայաստանի դրոշը: Ինչ է դա նշանակում և ինչ հետևանքներ է դա կարող ունենալ։

Նշանակությունը

Ավանդական եկեղեցիները նման պրակտիկա չունեն, ոչ Կաթոլիկ, ոչ Ուղղափառ եկեղեցիներում Պատարագի ժամանակ երկրների հիմնը չեն հնչեցնում, նաև ազգային դրաշ չեն ցուցադրում: Ինչի համար, որովհետև Կաթոլիկ եկեղեցիները գործում եմ բազմաթիվ երկրներում և դրոշներ կախելով և հիմնը երգելով փաստորեն պառակտում են Եկեղեցին ըստ ազգային հատվածների, խաթարելով Եկեղեցու միասնությունը:

Ուղղափառ եկեղեցիները նույնպես գործում են տարբեր երկրներում, օրինակ՝ ռուսական, վրացական, կամ սերբական եկեղեցիներն ունեն թեմեր տարբեր երկրներում, և այդ երկրներում թույլ չեն տա, որ իրենց ուղղափառ համայնքներում, որտեղ անդամների մեծամասնությունն այդ երկրների քաղաքացիներն են, այլ երկրի դրոշը կախեն, կամ հիմնը նվագեն: Այսինքն, եկեղեցիները լինելով ազգային ինքնության միավորող գործոնը, այն չեն խաթարում ըստ պետական պատկանելության: Եկեղեցին վերպետական ազգային եկեղեցի է, որը միավորում է Սփյուռք ունեցող ազգերին, դառնալով ազգային ինքնության կարևորագույն հիմնաքար:

Իսկ կա արդյոք նման պրակտիկա այլ եկեղեցիներում: Կա, ինչն այստեղ լուրջ խորհելու հիմքեր է տալիս: Օրինակ, ԱՄՆ բողոքական եկեղեցիներում՝ մկրտական, մեթոդիստական, կամ երեցական համայնքներում Պատարագների ժամանակ երբեմն կատարում են ազգային հիմնը և եկեղեցիներում կախում են ազգային դրոշը: Դա բողոքական եկեղեցիներին բնորոշ առանձնահատկություն է:

Հետևանքները

• Եթե Հայաստանի եկեղեցիներում կախեն դրոշն ու երգեն ազգային հիմնը, ապա նունը պետք է անեն մյուս երկրներում՝ ԱՄՆում ԱՄՆ հիմնը երգեն ու կախեն ԱՄՆ դրոշը, Ֆրանսիայում՝ ֆրանսիականը, Թուրքիայում թուրքական և այլն: Այսինքն, Հայ Առաքելական Եկեղեցին դրանով կդադարի լինել ազգային ինքնության հիմնաքար, ինրը կլինի դաժանագույն հարված Սփյուռքին, ժամանակի ընթացքում այն քայքայելով:

• Փաստորեն, Մոլագարը փորձում է հայերի դավանափոխությունն իրականացնել, իր շուրջը համախմբելով Հայ Եկեղեցու որոշ եպիսկոպոսների, որոնք նույնպես լծվել են դավանափոխության գործին:

Պատահական չեն նաև Մոլագարի այն թեզերը, որ կաթողիկոս պետք է ընտրի ժողովուրդը, իսկ մինչ այդ կաթողիկոսի տեղապահը պետք է լինի ամուսնացյալ քահանա: Այս թեզերը գալիս են հաստատելու այն կանխավարկածը, որ Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին»։

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Քոչարյանի ժամանակով է սկսել կառուցվել Սպիտակը․ քաղաքացիները՝ երկրաշարժից հետո իրավիճակի մասին (video) Բացահայտեմ՝ ինչ ճնշումներին են գնացել Արշակ Սրբազանի նկատամամբ․ Գառնիկ Դանիելյան (video) «Նիկոլն արենդով քահանա էր պատվիրել՝ Գյումրի տանելու համար»․ Նաիրա Զոհրաբյան (video) Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը ցույց է տալիս երկրում գործող բանդիտական ռեժիմի առանձնահատկությունը Միջազգային կառույցներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում Միհրան Հակոբյանի վրա հարձակումը․ Շարմազանով Նախարար Ժաննա Անդրեասյանը թաքցնում է Գորիսի քոլեջի տնօրենի պաշտոնակատարի հավաստագրի հիմքերը «Ես էդ սրբազաններին մի բան ունեմ ասելու»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում «Այ ապերա՛խտ, դու ո՞նց ես սրա տակից դուրս գալու»․ Արամ Սարգսյան (video) Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ կառուցվել, վերականգնվել և վերանորոգվել են ավելի քան 300 եկեղեցի Երևանում «Opel»-ը բախվել է ծառին. վարորդը հիվանդանոցում մահացել է Մալխաս Ամոյանը հավակնում է դառնալ 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշն աշխարհում Ի՞նչ եղավ Գյումրիում՝ Նիկոլի հեռանալուց հետո․ Կարապետ Պողոսյան (video) Արշակ Սրբազանը կարևոր ակնարկ է արել․․․ Անժելա Թովմասյան (video) Առջիկա օրերի եղանակը ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին Ինչպես են փախչում Սրբազանները գյումրեցիներից (video) Մոլոգարը լրջորեն լծվել է հայերի դավանափոխության գործին․ Ստեփան Դանիելյան Վարդենիսի տներից մեկում մահացածը զինծառայող է Փաշինյանի նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, փաստացի անգլուխ թողելը․ Տաթևիկ Հայրապետյան #ՀԻՄԱ․ «ՍԿԱՆԴԱԼ․ Նիկոլը Բաքու ուղղաթի՞ռ է ուղարկել»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ինչու՞ Անահիտ Մանասյանը Փաշինյանի հետ չի մասնակցում եկեղեցիներում պիղծ պատարագներին» (video) Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Նիկո՛լ, տեսա՞ր, որ Միքայել Սրբազանը կարող է դա անել․ Անժելա Թովմասյան (video) Գեղարքունիքի մարզում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոններ բախվել են իրար
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am