«Հայոց պատմության» 7-րդ դասարանի խայտառակ գրքում գրված էր՝ եկեղեցին հիմնադրվել է պետության կողմից

Ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը հրապարակել է «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքից մի հատված՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ և ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը։

«Քիստոենական եկեղեցու ընդհանուր հիմնադիրը Տեր Հիսուս Քրիստոսն է, իսկ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիրներն են համարվում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները:

Այն, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հիմնադրվել է պետության և նրա գլուխ կանգնած Տրդատ Մեծ արքայի կողմից, ամրագրված է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի խայտառակ, սխալաշատ դասագրքում: Այդ դասագրքում նաև ներառված են մի շարք վտանգավոր «դրույթներ», որոնք միտված են խեղելու մեր ինքնությունը, խարխլելու ազգային-պետակական հիմքերը:

Օրինակ, հայ ժողովրդի կազմավորման որպես առաջին տեսակետ է ներկայացված, որ հայերի նախնիները եղել են բալկաններից գաղթած փռյուգիացի գաղութարարները, Ուրարտուի քարտեզում չկա Հայաստանը, ոչ մի բառ այն մասին, որ Երևանն ու Էրեբունին իրար հետ կապ ունեն, Տիգրան Մեծի քարտեզում ներկայացված է Ադրբեջանը՝ իբր թե այնտեղ դրվել են նաև ժամանակակից պետությունների անունները, որ աշակերտներին ավելի հեշտ լինի սերտել նյութը: Բայց, օրինակ, եթե Վրաստանի համար գրված է Վիրք՝ կողքը Վրաստան, ապա գրված է Ադրբեջան՝ առանց որևէ հնագույն պետության, տվյալ դեպքում՝ առանց Աղվանքի:

Երբ ես կարդացի այդ դասագիրքը, ասացի, որ այդտեղ ազդանշվում է այն, ինչ տեղի է ունենալու մեզ հետ: Արտահայտվեցի այդ մասին: Կային նաև հետաքրքրաշարժ հետևից փսփսացողներ: Հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ բազմաթիվ գիտնականներ, ովքեր պիտի և կարող էին ձայն հանել, գերադասեցին լռել, ոմանք՝ ոչ միայն լռել: Մեծավաստակ գիտնականներից մեկն ինձ ասաց, որ նա չի ուզում «ռիկաշետի» տակ ընկնել… կարող եմ բազմաթիվ դեպքեր բերել, բայց դա մի ուրիշ առիթով…»։

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղավ Գյումրիում՝ Նիկոլի հեռանալուց հետո․ Կարապետ Պողոսյան (video) Արշակ Սրբազանը կարևոր ակնարկ է արել․․․ Անժելա Թովմասյան (video) Առջիկա օրերի եղանակը ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին Ինչպես են փախչում Սրբազանները գյումրեցիներից (video) Մոլոգարը լրջորեն լծվել է հայերի դավանափոխության գործին․ Ստեփան Դանիելյան Վարդենիսի տներից մեկում մահացածը զինծառայող է Փաշինյանի նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, փաստացի անգլուխ թողելը․ Տաթևիկ Հայրապետյան #ՀԻՄԱ․ «ՍԿԱՆԴԱԼ․ Նիկոլը Բաքու ուղղաթի՞ռ է ուղարկել»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ինչու՞ Անահիտ Մանասյանը Փաշինյանի հետ չի մասնակցում եկեղեցիներում պիղծ պատարագներին» (video) Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Նիկո՛լ, տեսա՞ր, որ Միքայել Սրբազանը կարող է դա անել․ Անժելա Թովմասյան (video) Գեղարքունիքի մարզում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոններ բախվել են իրար Սուրբ Գր․ Լուսավորիչ եկեղեցում աղոթք կբարձրացվի ապօրինի ազատազրկված եպիսկոպոսների համար Բանդիտական հարձակում է եղել Միհրան Հակոբյանի վրա․ նա վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ․ փաստաբան Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի 2 հասցեներով գործող կայքերի գործունեությունը Եթե եկեղեցիում օրհներգը հնչի, կխեղաթյուրվի պատարագի իմաստը, եկեղեցին անջատ է պետությունից․ Տեր Մուշե Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկած ծրագիրը Yeni Şafak. Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից ՀՀ եկեղեցիների բակում եկեք Արցախի դրոշը դնենք ու Արցախի հիմնը հնչեցնենք․ արձագանքում է Տեր Վրթանեսը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի խայտառակ գրքում գրված էր՝ եկեղեցին հիմնադրվել է պետության կողմից Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, Աստված չանի՝ ՔԿՀ-ների 24-րդը մահը նա լինի (video) «Սրբուհի Գալյանի խայտառակ պատասխանը՝ Միքայել Սրբազանին անհապաղ վիրահատելու հարցին» (video) Ոստիկանապետն ու «զոնտիկ բռնողը»․ ինչպես լրագրողը հարցերով «նեղը գցեց» ոստիկանապետ Ղազարյանին (video) Տարվերջյան միջոցառմանը, որին նախատեսում եք մասնակցել ամբողջ կոլեկտիվով, անպայման նախարարից հարցրեք՝ ինչպե՞ս է նախարարությունը կանխելու կառավարման ստեղծվող խառնաշփոթը. Անուշ Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am