Պոլիտեխնիկական համալսարանի բակում հայտնաբերված կասկածելի արկղի պարունակությունը.ինչ էր այն
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտնաբերվել է 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի 3 շիշ:
