ՀՀ եկեղեցիների բակում եկեք Արցախի դրոշը դնենք ու Արցախի հիմնը հնչեցնենք․ արձագանքում է Տեր Վրթանեսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Յոթ վերք եկեղեցու պատարագից հետո հայտարարեց, որ եկեղեցիներում պատարագներից առաջ պետք է հնչի ՀՀ օրհներգը, իսկ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեսաուղերձում ասաց, որ պետք է նաև դրոշը լինի եկեղեցիներում։

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, որում «հիմնավորում» է իր հայտարարությունները․ «Պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա և դրանով քահանաները մեկնարկում են պատարագը։ Ասվում է՝ խորհուրդ խորին, անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը, հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր։ Խոսք է գնում վերին պետության մասին, պետության մասին։ Պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև»։

24News-ը զրուցել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ։

«Վերին Երուսաղեմը նկատի ունեն, երկնային իշխանությունը նկատի ունեն։ Դե մեր վարչապետին քննադատելու չի, ինքը բարձրագույն կրթություն որ չունի, առավել ևս հոգևոր կրթություն չունի, այդպիսի բաների լուրջ պակաս ունի։ Իրեն չի կարելի թիրախավորել, նամանավանդ, որ ՀՀ-ում բարձրագույն կրթություն չունեցողները մեծամասնություն են կազմում, եթե թերուս լինելը և կրթություն չունենալը մենք թիրախավորենք, իր հետևորդների այն հիմնական մասան, որ կրթություն չունի, կհակարդարձի մեզ։ Ճիշտ չի լինի»,-նշեց նա։

Անդրադառնալով եկեղեցիներում ՀՀ դրոշ տեղադրելու մասին Փաշինյանի խոսքին՝ քահանան ասաց՝ քանի որ Արցախը բռնազավթված է և այնտեղի պետական հիմնարկներում հնարավոր չէ օրհներգ հնչեցնել, կարելի է այն ՀՀ-ի այն եկեղեցիների բակերում, որտեղ արցախցի քահանաներն են ծառայում, տեղադրել դրոշ և հնչեցնել Արցախի օրհներգը պատարագներից առաջ, ապա մտնել եկեղեցի։

«Իսկ ՀՀ-ում ճիշտ է, որ պետական հիմարկներում լինի դրոշը, և հիմնով սկսեն իրենց աշխատանքը։ Քանի որ Արցախը դեռևս բռնազավթված է, կարելի է եկեղեցիների բակում ունենալ Արցախի դրոշը», – ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Հասմիկ Սարգսյան

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Փաշինյանի նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, փաստացի անգլուխ թողելը․ Տաթևիկ Հայրապետյան #ՀԻՄԱ․ «ՍԿԱՆԴԱԼ․ Նիկոլը Բաքու ուղղաթի՞ռ է ուղարկել»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ինչու՞ Անահիտ Մանասյանը Փաշինյանի հետ չի մասնակցում եկեղեցիներում պիղծ պատարագներին» (video) Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Նիկո՛լ, տեսա՞ր, որ Միքայել Սրբազանը կարող է դա անել․ Անժելա Թովմասյան (video) Գեղարքունիքի մարզում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոններ բախվել են իրար Սուրբ Գր․ Լուսավորիչ եկեղեցում աղոթք կբարձրացվի ապօրինի ազատազրկված եպիսկոպոսների համար Բանդիտական հարձակում է եղել Միհրան Հակոբյանի վրա․ նա վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ․ փաստաբան Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի 2 հասցեներով գործող կայքերի գործունեությունը Եթե եկեղեցիում օրհներգը հնչի, կխեղաթյուրվի պատարագի իմաստը, եկեղեցին անջատ է պետությունից․ Տեր Մուշե Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկած ծրագիրը Yeni Şafak. Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից ՀՀ եկեղեցիների բակում եկեք Արցախի դրոշը դնենք ու Արցախի հիմնը հնչեցնենք․ արձագանքում է Տեր Վրթանեսը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի խայտառակ գրքում գրված էր՝ եկեղեցին հիմնադրվել է պետության կողմից Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, Աստված չանի՝ ՔԿՀ-ների 24-րդը մահը նա լինի (video) «Սրբուհի Գալյանի խայտառակ պատասխանը՝ Միքայել Սրբազանին անհապաղ վիրահատելու հարցին» (video) Ոստիկանապետն ու «զոնտիկ բռնողը»․ ինչպես լրագրողը հարցերով «նեղը գցեց» ոստիկանապետ Ղազարյանին (video) Տարվերջյան միջոցառմանը, որին նախատեսում եք մասնակցել ամբողջ կոլեկտիվով, անպայման նախարարից հարցրեք՝ ինչպե՞ս է նախարարությունը կանխելու կառավարման ստեղծվող խառնաշփոթը. Անուշ Պողոսյան Ոսկե հնարավորություն կա տարածաշրջանում խաղաղության համար․ Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է Արաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել է Վտանգավոր անհեթեթություն է Փաշինյանի առաջարկը, Եկեղեցին միշտ էլ բարձր է դասել ՀՀ խորհրդանիշները Գյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել Հեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոս Երբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք է Վերջին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը ժամերգության չկանչեցին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am