2017թ. ընթացքում «Սեւան» ազգային պարկի աշխատակիցների կողմից կազմվել են 130 իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ,որոնցից 87-ը վերաբերում է ապօրինի ձկնորսության եւ ապօրինի խեցգետնի որսին, 10 ապօրինի շինարարության, 13՝ ռելիեֆի խախտման, 7՝ ապօրինի ծառահատման, 2՝ աղբաթափման, 1՝ ապօրինի մետաղական տաղավարի տեղադրման՝ 8՝ ապօրինի արածեցման դեպքերի վերաբերյալ: 130 արձանագրություններից 71-ն ուղարկվել է տեսչություն,անցյալ տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Ստուգայցերի ընթացքում առգրավվել են 313 հատ ձկնորսական ցանց, 99 հատ խեցգետնաորսիչ, 3392 հատ սիգ տեսակի ձուկ, շուրջ 65 կգ խեցգետին»,- նշեց նախարարը:
Իրավապահ մարմինների հետ իրականացվում են ստացիոնար ու շրջիկ հսկողություններ, որ նվազեցվեն սիգի որսի դեպքերը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Մենք քաջ գիտակցում ենք, որ ապօրինի որսված շատ ձկներ գտնվում են սառնարաներում, մենք բոլորին կոչ ենք արել զերծ մնալ այս սեզոնին լիճ մտնելուց, որովհետև հիմա ձվադրման շրջան է», - ասաց նախարարը:
«Զսպել ախորժակը այս փուլում սիգ ուտելու: Այս զսպումը բերելու է ձկնապաշարի ավելացմանը, այնքան ավելացման, որ հետագայում կարող եք ձեր ախորժակը բավարարել», -նշեց Ա. Մինասյանը:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը