Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զինվորյալ միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԽՈՍՔ ԱՌ ՍԻՈՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԴԱՄՅԱՆ Սիոն սրբազան, Սրտիս խորը ցավով և հոգուս անհուն բարկությամբ, ինչպես այսօր առավոտյան հեռախոսային հաղորդագրությամբ ասացի Ձեզ, հիմա էլ այսպես՝ հրապարակային հետևյալն եմ հնչեցնում. Ամոթ ու նախատինք Ձեզ, որ հարեցիք նենգադավ ու դավաճան եպիսկոպոսներին՝ մերօրյա հուդաներին ու կայեններին: Դուք եք ինձ ձեռնադրել ու օծել քահանա, Դուք եք նաև իմ վեղարի տվչությունը կատարել: Եվ որպես իմ սիրելի հոգևոր ծնող՝ Դուք միշտ եղել եք իմ աղոթքներում: Այլևս Դուք չե՛ք լինելու իմ աղոթքների մեջ, քանի որ Ձեր օրինազանց ու ապստամբ ընթացքով ինքնավտարվեցիք աղոթական սուրբ միությունից: Տիրոջ Սբ Սեղանի առջև անարգանք է Ձեր ներկայությունն ու Ձեր «աղոթքը»: Եվ ի՞նչ օրինակ եք Դուք հոգևորականության ու հավատացելոց համար… Շատ եմ ցավում, շատ եմ ցավում, շատ եմ ցավում, որ Դուք դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդեսպան». մեր բոլորիս Ամենազոր Աստված գիտե՛, ճշմարտապես գիտե՛, թե ինչպես հատուցել Հուդային ու Կայենին: Երանի՜ Ձեր խիղճը կենդանի լիներ…
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը
Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը