Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վաղ առավոտից ոստիկանական մեծ շարժ է Երևան-Գյումրի ամբողջ ճանապարհին։ Փաշինյանը գնացել է Գյումրի՝ պատարագի, հետը տարել է նաև հոգևորականներին, քանի որ Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում չի գտնվել հոգևորական, որ համաձայնի Փաշինյանի համար պատարագ մատուցել։
Չնայած, որ եղանակային պայմանների պատճառով ճանապարհը ծանրաբեռնված չէ, բայց միևնույն է՝ հազարավոր ոստիկաններ են լցված՝ Փաշինյանի շարասյան անվտանգությունն ապահովելու համար։ Գյումրու թեմից ստանալով մերժում, իշխանությունը փորձել է ամեն ինչ անել, որ պատարագին գոնե բերման ենթարկվեն մարդիկ՝ ինչ-որ աջակցություն ցույց տալու նպատակով։ Yerevan.Today-ին հասած տեղեկություններով, Գյումրու բոլոր մանկապարտեզների, դպրոցների, երաժշտական ուսումնական հիմնարկների աշխատակիցներին ստիպել են ներկայանալ պատարագին։ Կազմվել են ցուցակներ՝ ներկա բացակա անելու համար։ Երեկվանից լուրեր էին պտտվում, որ պատարագին «հավատացյալ ժողովուրդ» ապահովելու համար աշխատում են ակտիվորեն ԱԱԾ-ն, ոստիկանությունը, Շիրակից ՔՊ-ական պատգամավորները, մարզպետը։ Ինչպես նաև Հանրապետության տարբեր շրջաններից ու Երևանից հավաքել-տարել են բոլոր պատարագներին մասնակից նույն շրջիկ խմբերին՝ նախարար, մարզպետ, համայնքապետ, պատգամավոր, աջակիցներ և այլն։ Ունենալով նախորդ բոլոր պատարագնեռրի դառը փորձը, երբ հավաքվել է առավելագույնը 6-8 հարյուր մարդ, այս անգամ իշխանությունը փորձում է աջակցություն բեմադրել։
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը
Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը