Բողոք Հերմինե Նաղդալյանի և Գագիկ Ջհանգիրյանի դեմ. նախկին քաղբանտարկյալը պառկել է ՄԻԵԴ-ի դիմաց

Ստրասբուրգում բնակվող, մարտի 1-ի գործով  նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը, երեկ,  աննախադեպ ակցիա է իրականացրել: Նա շուրջ մեկ ժամ պառկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտ, ապա ակցիա է արել նաև Եվրոպական խորհրդի շենքի մոտ: «Լրացավ 8-ը տարին, երբ մարտի 1-ին 10 զոհ ու բազմաթիվ խեղված ճակատագրեր ունեցանք: Այս տարիների ընթացքում սայլը տեղից չշարժվեց: Դիմում եմ միջազգային մաշտաբով պատկան մարմիններին, ուզում եմ ասել, որ մարտի 1-ի գործը փակված չէ ու ես այս օտար երկրում փաստում եմ, որ  մեր երկիրը տաճար է, ուր սուրբ է ամեն քարը»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանուկյանը, ում հոգին չի բուժվում արդեն ութը տարի, իսկ մեկ աչքը կուրացել է մարտի 1-ին: Նախկին քաղբանտարկյալը, ով մշտապես պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության համար նշում է, որ իր ակցիան հատկապես ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին էր ուղղված.«Վարդգես  Գասպարիի առնչությամբ` Հերմինե Նաղդալյանը ասել է, որ եթե նման բաները (դատարանում կամ այլ հասարակական վայրերում պառկած բողոք արտահայտել)Եվրոպայում արվեր, ապա չգիտեմ,  թե ինչ կանեին: Հիմա ես պառկել եմ Եվրոպայում ու ինձ ոչ մեկը չի ճնշում: Անգամ մոտենում էին ու խրախուսում»,-ընդծեց Գևորգ Մանուկյանը: Մանուկյանը տեղեկացրեց, որ իր հիմնական ակցիան «սամոզվանեց» քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի դեմ է: «Ջհանգիրյանին ասում եմ, որ ինքը մարտի 1-ի քաղբանտարկյալ չէ: Նա բանտում եղել է, որովհետև դավաճանել էր իր թիմակիցներին»,-ասաց Մանուկյանը: Մանուկյանը նշում է, որ իր գործը Եվրոդատարան չի ուղարկվել ՀԱԿ-ի մեղքով: «Ես ավելի քան վստահ եմ, որ մարտի 1-ի հետ կապված միայն իմ գործը չէ, որ ՄԻԵԴ չի հասել: Ջհանգիրյանի գործը պետք է հասներ Եվրոդատարան»,-եզրափակեց Գևորգ Մանուկյանը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am