«Յոթ Վերք» մեր եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացողին. Վարդան Ղուկասյան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.

«Դեկտեմբերի 7-ը՝ սգո, ողբերգության, մեր անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու օրն է։

37 տարի առաջ հենց այս օրը Հայաստանի հյուսիսը ցնցվեց երկրաշարժից։ Արդյունաբերական հսկա Գյումրի քաղաքը, վայրկյանների ընթացքում, վերածվեց ավերակների։ Մայր հողն իր մեջ առավ հազարավոր գյումրեցիների, հազարավորներն էլ դարձան հաշմանդամ, զրկվեցին բնակարանից ու աշխատատեղից։ Ողբերգական այդ օրվանից մի ողջ կյանք է անցել, սակայն մեր ցավը չի մեղմվել, մեր վերքն արյունահոսում է ցայսօր։

Երբ դուք առաջին անգամ ինձ վստահեցիք Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, ձեր ուղերձը մեկն էր՝ ուժերի գերլարումով, անկոտրում կամքով և ամենօրյա աշխատանքով դիմափոխել տառապանքից հյուծված քաղաքը։ Տարիների իմ աշխատանքը ձեր աչքի առջև է՝ սկսած ճանապարհաշինությունից, բնակարանային շինարարությունից, բնակարանների թափանցիկ բաշխումից մինչև պայքար անօթևանների իրական, ճշմարիտ թվի ներկայացում Հայաստանի կառավարությանը, նոր բնակարանաշինություն, մարզամշակութային, կրթական օջախների կառուցում և վերակառուցում։Իմ ղեկավարման տարիներին կառուցվել էր շուրջ 17.000 բնակարան, քաղաքն ազատվել է շուրջ 40.000 տնակից։

Ավերված քաղաքից մինչև նրա վերածնունդը մենք եղել ենք միասին, ձեր կամքն է ձուլվել իմ կամքին։

Այսօր Գյումրին կրկին անտեսված է. օրվա իշխանությունների 8 տարվա կառավարման ընթացքում գեթ մեկ բնակարան չի կառուցվել Գյումրիում։

Մեկ տարի առաջ այս նույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսը վերաօծեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր զարդերից մեկը՝ Սուրբ «Ամենափրկիչ» եկեղեցին։ Ինչպես «Ամենափրկիչը», այնպես էլ «Սուրբ Նշանը» վերականգնվել են իմ կողմից, ինչպես ասվում է Սուրբ Գրքում, ոչ թե ավելցուկից, այլ՝ վերջինով։ «Ամենափրկիչը» խոնարհված ու վեր հառած հոգևոր այն բացառիկ կոթողներից է, որը վկայում է մեր հոգևոր սխրանքների, քրիստոսադավանության, առաքելական անսասան հավատքի, մնայուն հույսի և անսահման սիրո մասին։

«Մինչև Ամենափրկիչը չվերականգնվի, Գյումրին չի վերականգնվի»՝ իմ արտահայտած միտքն իրականություն է, չնայած այն հանգամանքին, որ, տարիների անտարբերությունից հետո, քաղաքի զարգացման տեմպերը և առկա անելիքները դեռևս շատ են։

Հենց դրանցով էլ պայմանավորված՝ ես կրկին առաջադրվեցի քաղաքապետի պաշտոնում՝ վերստին ստանալով ձեր և Գյումրու ավագանու ընդդիմադիր ուժերի վստահության քվեն։Այսօր ես ձեզ դիմում եմ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության զնդանից՝ իմ և իմ ընտանիքի նկատմամբ պլանավորված քաղաքական հալածանքի և ծրագրված հետապնդման հետևանքով։

Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ անելու ինձ ներկայացված մեղադրանքը ոչ թե նողկալի է, այլ՝ ծիծաղելի։ Դուք բոլորդ գիտեք ինձ, իմ գործունեությունը, մեր պաշտելի հայրենիքի նկատմամբ իմ անհատակ սերն ու նվիրվածությունը։

Այսօր Գյումրու «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցի է ոտք դնելու Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը։ Աստվածուրացի տարիներին Հայաստանում երկու եկեղեցու զանգերը չեն լռել՝ Մայր Տաճարինը և «Յոթ Վերքինը» կամ Աստվածածնինը։ Երիցս նզովյալ է նա, ով կեղծ պատարագ կկազմակերպի Տիրամոր յոթ վերքերը խորհրդանշող մեր սուրբ եկեղեցում։

Ես գիտեմ ‘ Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է նրանց վրա, ովքեր անիրավությամբ և անբարշտությամբ ճնշում են ճշմարտությունը։

«Յոթ Վերք» մեր եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացողին։

Ուզում եմ հիշեցնել, որ 1918 թվականին, երբ թուրք գեներալ Մեհմեդ Վեհիբ փաշան ցանկացել է քանդել «Յոթ Վերք» եկեղեցին, վախից ուշագնաց է եղել։ Տիրամայրը թուրքին տեսիլքով սպառնացել է կուրացնել։ Ուշքի գալուց, թշնամի ջարդարարը գոռացել է «Մայրամանա», այսինքն՝«Աստվածածին», ինչից հետո թուրք գեներալը խոնարհվել է Աստվածամոր պատկերի առջև՝ իր թիկնազորով պաշտպանելով «Յոթ Վերք» եկեղեցին։

Քաղաքական դիվիդենտների համար Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, թշնամու պատվերով, հալածողին, ուզում եմ հիշեցնել անհուշ բերդում Արշակ թագավորի աքսորի պատմական փաստը։

Ինձ ու սրբազաններին բանտում հանիրավի պահող, հիշի՛ր՝ Գյումրիից սկսեցիր քո քայլարշավը, բայց «Սուրբ Յոթ Վերքը», իմ կառուցած «Սուրբ Նշանն» ու «Ամենափրկիչը» քո կործանման պատիժն են տալու, իսկ ես ու շատերը կաղոթենք քո անթիվ մեղքերի թողության համար։

Սիրելի հայրենակիցներ…

Հիշատակի այս օրն ես ձեզ մաղթում եմ տոկունություն,ուժ, ներքին և արտաքին թշնամիներին դիմագրավելու միասնականություն: Չվախենաք ոչնչից և ոչ մեկից: Աստված մեզ հետ է,եւ,ուրեմն, ո՞վ կարող է մեզ հետ մենամարտել»,-ասված է ուղերձում։

դիտվել է 223 անգամ
Լրահոս
Իրանը կօգտագործի ավելի առաջադեմ զենք, ավելի ճշգրիտ և ավելի հզոր հրթիռներ ԱԱ-2026-ը՝ առանց Իրանի՞. Դոնալդ Թրամփը սկանդալային հայտարարություն է արել Սպասվում է անձրև․ եղանակը առաջիկա օրերին Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ Գևորգյան Մերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմը Իրանում ձերբակալվել է միապետության ավելի քան 50 կողմնակից Ջարդել են Արցախի պետնախարարի ֆեյսբուքյան էջը և հեռացրել որոշ տեսաուղերձներ Արագածոտնի մարզում ճանապարհի ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում Իրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ըստ լրատվամիջոցների, հարված է հասցվել Իրաքում ԱՄՆ դեսպանատանը ՀԱՄԱՍ-ը Իրանին կոչ է արել դադարեցնել հարվածները Պարսից ծոցի երկրներին ԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժ Հրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինը Արդյոք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասին Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող «Նիկո՛լ,Վարդապետյանիդ հարցրու՝ մինչև ե՞րբ է լկտիությամբ մարդկանց վշտի վրա փող աշխատելու». Ադանալյան (video) «Մի տեղ չկա, որ Նիկոլին քֆուր չտան․ իր կառավարությունից մինչև տաքսու վարորդներ»․ Աշոտ Անդրեասյան (video) «Գետինը մտիր Նիկո՛լ, դու մարդ չես, մի խոսք գերիների մասին չասացիր»․ Պարույր Հայրիկյան (video) Ո՞վ ես դու, էս ինչե՞ր ես աշխարհով մեկ տարածում․ քաղաքացիներ (video) «Այ փնթի՛, Եղեգնաձորում անգամ կինը չդիմացավ ու քեզ ասաց․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Մենք լավ գիտե՛նք՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ քաղաքացիներ (video) Նիկոլն «անասնական վախերի» մեջ է ընկել, շատ քիչ է մնացել. սպանվածի մայր (video) Սամվել Կարապետյանն աղքատությունը կվերացնի․ հարցում (video) Ապրիլի 24-ին սպասե՛ք՝ Նիկոլը խայտառակ քայլի է դիմելու․ Հարութ Սասունյան (video) «Նիկո՛լ, դատարաններում «արյ*ն է» վաճառվում․ ինձ մի բան եղավ՝ Վարդապետյանն է մեղավոր»․Ադանալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am