Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Մարսել կատարած հայրապետական այցից վերադարձող Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին։

Ամենայն Հայոց կաթողիկոսը քիչ առաջ դուրս եկավ ժամանման սրահից, նրան դիմավորեցին ծափերով, «Վե-հա-փառ» վանկարկումներով։

Գարեգին Երկրորդը, շնորհակալություն հայտնելով զորակցության ու ջերմ ընդունելության համար, խոսք ուղղեց հավատավոր հայորդիներին՝ անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանության արշավին և բարձրաստիճան հոգևորականների, օրերս նաև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորմանը։

«Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազանները, իսկ Արշակ արքեպիսկոսպոսը եղավ արդեն 4-րդ սրբազանը, աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են իրենց բաժին ընկած բոլոր դժվարություններին՝ անվեհեր, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում և իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն և վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը»,- ասաց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը շեշտեց՝ հակառակ բռնաճնշումներին, շարունակելու են իրենց հոգևոր ծառայությունը.

«Սիրելիներ, մեր և մեր եկեղեցականաց ուղերձներում, ինչպես նաև կատարած հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, վերջ դնելու եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին՝ ուղղված նրանց արդար ձայնը լռեցնելուն, նաև հարկադրելուն՝ եկեղեցու կարգաց և կանոնաց խախտմամբ գործողություններ կատարել։

Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության, տեղ գտնող նման եկեղեցահալած քաղաքականության, մենք, որպես Հայրապետ Հայոց, Եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ, մեր հոգևոր դասի հետ միասին, մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին, պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին։

Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի հայորդիներ, կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը, եղբայրասիրությունը՝ որպես բարձրագույն արժեքներ, դարձնել մեր ժողովրդի կյանքի հիմքը և այդ արժեքների վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքի խոսքն ուղղեց նաև նվիրյալ եկեղեցականներին.

«Ես ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքը ուղղել մեր նվիրյալ եկեղեցականներին, որոնց քաջարի ոգուն դուք հաղորդ եք և՛ իրենց կողմից տարածվող հայտարարություններում, և՛ նաև իրենց գործունեությամբ։

Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները և լուսամիտ մեր հայրապետների պատգամները։ Այդպես Աստծո, մեր հայրերի և մեր ժողովրդի առջև մենք պիտի իրականացնենք տեսիլքը մեր հայրերի՝ հոգեփրկչական առաքելությամբ, և նաև արժանի դառնանք նրանց օրհնությանը»։

Վեհափառ Հայրապետը, դիմելով ժողովրդին, կոչ արեց հաստատուն մնալ առ եկեղեցին ունեցած սիրո և հավատարմության մեջ.

«Սիրելի՛ ժողովուրդ, մենք բազմիցս ասել ենք, որ դուք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը, ուրեմն հաստատուն մնացեք առ եկեղեցին ունեցած ձեր սիրո, նվիրման և հավատարմության մեջ, և Աստծո կամոք, մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները մեր կյանքում և դուրս գալ այս փորձություներից

Տերը թող օգնական ու պահապան լինի ազգիս հայոց՝ այսօր և հավիտյանս։

Ամեն»։

դիտվել է 624 անգամ
Լրահոս
Իրանը կօգտագործի ավելի առաջադեմ զենք, ավելի ճշգրիտ և ավելի հզոր հրթիռներ ԱԱ-2026-ը՝ առանց Իրանի՞. Դոնալդ Թրամփը սկանդալային հայտարարություն է արել Սպասվում է անձրև․ եղանակը առաջիկա օրերին Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ Գևորգյան Մերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմը Իրանում ձերբակալվել է միապետության ավելի քան 50 կողմնակից Ջարդել են Արցախի պետնախարարի ֆեյսբուքյան էջը և հեռացրել որոշ տեսաուղերձներ Արագածոտնի մարզում ճանապարհի ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում Իրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ըստ լրատվամիջոցների, հարված է հասցվել Իրաքում ԱՄՆ դեսպանատանը ՀԱՄԱՍ-ը Իրանին կոչ է արել դադարեցնել հարվածները Պարսից ծոցի երկրներին ԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժ Հրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինը Արդյոք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասին Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող «Նիկո՛լ,Վարդապետյանիդ հարցրու՝ մինչև ե՞րբ է լկտիությամբ մարդկանց վշտի վրա փող աշխատելու». Ադանալյան (video) «Մի տեղ չկա, որ Նիկոլին քֆուր չտան․ իր կառավարությունից մինչև տաքսու վարորդներ»․ Աշոտ Անդրեասյան (video) «Գետինը մտիր Նիկո՛լ, դու մարդ չես, մի խոսք գերիների մասին չասացիր»․ Պարույր Հայրիկյան (video) Ո՞վ ես դու, էս ինչե՞ր ես աշխարհով մեկ տարածում․ քաղաքացիներ (video) «Այ փնթի՛, Եղեգնաձորում անգամ կինը չդիմացավ ու քեզ ասաց․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Մենք լավ գիտե՛նք՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ քաղաքացիներ (video) Նիկոլն «անասնական վախերի» մեջ է ընկել, շատ քիչ է մնացել. սպանվածի մայր (video) Սամվել Կարապետյանն աղքատությունը կվերացնի․ հարցում (video) Ապրիլի 24-ին սպասե՛ք՝ Նիկոլը խայտառակ քայլի է դիմելու․ Հարութ Սասունյան (video) «Նիկո՛լ, դատարաններում «արյ*ն է» վաճառվում․ ինձ մի բան եղավ՝ Վարդապետյանն է մեղավոր»․Ադանալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am