Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանն արդեն մեկ ամիս է՝ ինչ Հովհաննավանք չի գնացել։ Այնտեղ պատարագներ է մատուցում կարգալույծ արված նախկինում Տեր Արամ անունով հայտնի Ստեփան Ասատրյանը։
«Գիտեք, Մայր Աթոռը հայտարարություն տարածեց, որ եկեղեցին պետք է սրբագործվի։ Իմ կամ օծյալ այլ հոգևորականի ծես կատարելն այլևս իմաստ չունի։ Կգա ժամանակը, որ օրենքով սահմանված կարգով կարգալույծ արված անձը կլքի եկեղեցին, եկեղեցին կմաքրվի, կսրբագործվի,-օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Սարգիսը։
Նրա ունեցած տեղեկություններով, այսօր էլ եկեղեցու տարածքում ոստիկանները շարունակում են հսկողություն իրականացնել։
«Մենք մեծ փորձության մեջ ենք, բայց եկեղեցին ունի դրանք դիմագրավելու ձևերը։ Մենք քահանաներով միաբանության մեջ ենք, փորձում ենք ամեն կերպ այնպես անել, որ Արագածոտնի թեմի գործունեությունը չտուժի, իհարկե մեծապես զգացվում է Սրբազանի բացակայությունը»,-ասաց Տեր Սարգիսը։
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը
Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը