Բայց դուք հասկանու՞մ եք ինչ կատարվեց վերջին 5 տարում

Բայց դուք հասկանու՞մ եք ինչ կատարվեց վերջին 5 տարում: Ուրեմն մի ժողովուրդ, որը չէր ներում նախկին նախագահին 2016-ի 100 զոհի և 800 հեկտար կորցնելու համար (հետո անգամ պարզվեց` ավելի քիչ էր), հանկարծ խիստ «ներողամիտ» գտնվեց 5000 զոհի ու մոտ 12 հազար ք\ կմ տարածք կորցնելու հանդեպ: Ներեց Արցախի կորուստը, գերիների գոյությունն Ադրբեջանում, ամենօրյա ստորացումները ալիևյան իշխանության կողմից...ներում է անմեղ մարդկանց քաղաքական հալածանքները, համայնքային իշխանության բռնազավթումը, ընտրությունների արդյունքների խեղաթյուրումը, հաշտվում է տուրքերի ու հարկերի, ուղեվարձի բարձրացման հետ, պատրաստ է լռելյայն թունավոր օդ շնչել, վճարել իշխանավորների ճոխ կյանքի համար...հանդուրժում է իր հավատքի ու եկեղեցու ասպատակումը...
Բայց այս ամենի պատճառը ոչ թե համաձայնությունն է այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր երկրում, այլ իշխանությունների, կոնկրետ` Նիկոլ Փաշինյանի քարոզչական հնարքները, խորամանկությունները, կռուտիտի ու աբառոտկա ֆռռալու անուրանալի «տաղանդը»:
Իրոք եմ ասում` ընդդիմությունը շատ բան ունի սովորելու Փաշինյանից: Հետահայաց նայեք, թե ինչպես կարողացավ 5 տարում իր հրաժարականը պահանջող հասարակությունից մեզ վերածել եկեղեցին` հուսահատ ջանքերով պաշտպանողների հասարակության: Չէ՞ որ 2021-ին բոլոր ինստիտուտներն ու ողջ հասարակությունն իր հեռացումն էր պահանջում, հիմա ինքն է կաթողիկոսի հեռացումը պահանջում: Եվ ոչ միայն պահանջում է, այլև «տառանի» նման անկասելի գրոհում է` թույլ չտալով, որ մարդիկ մի օր խաղաղվեն ու անդրադառնան իր կառավարման աղետալիությանը, խոսեն իր հեռացման մասին, պատրաստվեն 2026-ի ընտրություններին` հույս ունենալով և քայլեր ձեռնարկելով, որ գոնե այդ ժամանակ իշխանափոխություն լինի...
Սրան կենցաղային լեզվով ասում են` աբառոտկա ֆռռալ: Դա այն է, երբ մեղավորը սկսում է հարձակվել, անմեղն` արդարանալ, երբ ոչ թե հանցագործն է պատժվում, այլ` զոհը, և ոչ թե լույսն է սկսում ավելանալ, այլ խավարը` թանձրանալ...
Իսկ ընդդիմությունը չի կարողանում անգամ իր ակնհայտ առավելությունները, իր հաղթաթղթերն օգտագործել, մի քայլ առաջ ընկնել, նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Ակնհայտ է, որ եթե ընդդիմության` իշխանության գալու ցանկությունը համադրելի լիներ Փաշինյանի` իշխանությունը պահելու ցանկությանը, թեկուզ մի 10 տոկոսով, այս ձախողված, բոլոր ասպարեզներում հետընթաց ապահոված իշխանություններին հեռացնելը հաստատ կստացվեր:
ՀԳ Եթե 2024-ին երկրում այսքան դժգոհ և իշխանափոխություն պահանջող մարդ կար (Սրբազան շարժումից է լուսանկարը), պատկերացրեք 2025-ին` երբ վիճակն ավելի է վատացել ու այդ ամենին գումարվել են նաև բռնապետական «զամաշկեքը», ինչ քանակի է հասել դժգոհների քանակը մեր երկրում:

Արմինե Օհանյանի գրառումը

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Հաջիևը Դոհայի ֆորումում հայտարարել է Հարավային Կովկասում «նոր ստատուս քվոյի» մասին․ Al Jazeera Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Ծեծկռտուք «Յուղերի Խաչմերուկի» մոտ. հայտնի է մասնակիցների ինքնությունը և դրդապատճառը Բաքվի՝ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն այնքան է ենթարկվել ինստիտուցիոնալացման, որ «5 րոպե պակաս» նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում. իրանագետ «Դաշնակցությունը փակելու մասին հայտարարություն անողները չեն պատկերացնում Դաշնակցության էությունը». Արսեն Համբարձումյան Եվրամիությունը պետք է լուծարվի. Իլոն Մասկ Խեղկատակությունը շարունակվում է. մեկ միմոսի կրկես... Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Եկեղեցու նկատմամբ հետապնդումները Բայց դուք հասկանու՞մ եք ինչ կատարվեց վերջին 5 տարում Ես Կառլսոնին ասել եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ նրա վերջին նյութը դրական չէ խաղաղություն խթանելու համար. Հաջիևը՝ Թաքեր Կառլսոնի և Նարեկ Կարապետյանի հարցազրույցի մասին Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկացել են, որ ամենից առաջ մեզ խաղաղություն է պետք. Հաջիև Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպություն է. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ. քննարկվել են «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցեր Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգսի քահանա Արարատ Օրդոյանը Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել Նախկին ամուսինս թմրամոլ էր, դրա հետևանքները կրել եմ ես. Ազիզյանների Մարին մանրամասներ է ներկայացրել Գովեստի և խոնարհումի արժանի է Շիրակի թեմի քահանա հայրերի անսասան կեցվածքը Մեր եկեղեցին վտանգված է այսօր, ոչ միայն Մայր Աթոռը, այլեւ համայն եկեղեցին. Բագրատունի «Շտապ․ Նիկոլը վախեցել է Պուտինի բացահայտումներից․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում»․ Արա Վարդանյան (video) Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է՝ ԱՄՆ միջնորդությունն Ուկրաինայում կարող է հաջողություն գրանցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am