Ես Կառլսոնին ասել եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ նրա վերջին նյութը դրական չէ խաղաղություն խթանելու համար. Հաջիևը՝ Թաքեր Կառլսոնի և Նարեկ Կարապետյանի հարցազրույցի մասին
Նա նաև ուշադրություն է հրավիրել ֆորումի ժամանակ ամերիկացի թոք-շոուի հաղորդավար Թաքեր Կարլսոնի հետ ունեցած զրույցի վրա.
Ես Կարլսոնին ասել եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ նրա վերջին հոդվածը բավականաչափ դրական չէ խաղաղություն խթանելու համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Դոհայում կայացած միջազգային ֆորումում։
«Նա համաձայնել է ինձ հետ։ Ես նույնիսկ առաջարկեցի, որ հաջորդ անգամ նա միասին հրավիրի Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, և մենք իրականում կխոսենք իրական խաղաղության օրակարգի մասին։ Սա ընդամենը օրինակ է։ Որովհետև միջազգային լրատվամիջոցները և միջազգային հանրությունը պետք է աջակցեն մեզ։ Մենք շարժվում ենք դեպի ապագա և ցանկանում ենք պաշտպանել մեր ապագա սերունդներին պատերազմի վերքերից», - նշել է Հաջիևը։
Նա նաև ընդգծել է, որ այսօր՝ աշխարհում հակամարտության նոր օջախների ի հայտ գալու ֆոնին, Հարավային Կովկասում հակամարտության մեկ գլխի փակումը դրական նորություն է։
«Իմ դիտարկումների հիման վրա կարող եմ ասել, որ խաղաղության մասին խոսելը շատ ավելի հեշտ է, քան հակամարտության։ Նախկինում Հայաստանն ու Ադրբեջանն անընդհատ վիճում էին, խոսում հակամարտության և անհամաձայնությունների մասին։ Հիմա մենք խոսում ենք խաղաղության մասին։
